Եմենի «Սաբա» լրատվամիջոցը հայտնում է, որ երկրի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը լքել է Էլ-Ռիադի հիվանդանոցը երկու ամիս առաջ, ուր մեկնել էր բուժվելու այս տարվա հունիսին:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, Սալեհը Էլ-Ռիադում իր բուժումը կշարունակի նաև հետագայում:
Նախագահը վիրավորվել էր հունիսի 3-ին, երբ անհայտ անձինք կրակ էին բացել մզկիթի ուղղությամբ, ուր այդ պահին գտնվում էր Սալեհը:






































