Friday, 26 04 2024
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ

Արսեն Թորոսյանը վարչապետից թաքուն մարդկանց է թիրախավորում. մի ողջ հիմնարկ աշխատավարձ չի ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքային մթնոլորտը գնալով լարվում է: 2021 թվականի հունվարի 18-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, կամայական որոշումներ են կայացվում մի շարք ոլորտներում։ Դրանց հերթով անդրադառնալու ենք:

«Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստացել, այսպես ասած, «ֆեյքերի ՊՈԱԿ» -ի աշխատակիցներից, որ աշխատավարձը ուշացվել է: Այդ ուշացումը վարչապետին կից պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները կապում են հենց Արսեն Թորոսյանի հետ, որը մարդկանց անհիմն ազատումների հրահանգներ է տվել, մի ողջ բաժիններ փակելու պահանջներ ներկայացրել: Վերջին շրջանում ՊՈԱԿ-ում լարված են աշխատում գրեթե բոլորը, քանի որ հախուռն, անձնավորված հրահանգները հոգնեցրել են արդեն բոլորին: Արսեն Թորոսյանին ով դուր չի գալիս, միանգամից պահանջում է ազատել: «Ժողովուրդ» օրաթերթի ստացած տեղեկությունների համաձայն՝ ՊՈԱԿ-ի հիմնական աշխատանքային երկու ուղղությունններից՝ վերլուծական և ստեղծագործական, Թորոսյանը դժգոհ է հատկապես վերլուծական բաժնից։

Մեզ փոխանցեցին, որ կոնֆլիկտային իր բնավորությամբ հայտնի (մամուլն այդ մասին շատ է գրել) Թորոսյանը թիրախավորում է մարդկանց, հրահանգում պիտակավորել, վարկաբեկել նրանց համացանցում «ֆեյքեր»-ով և ՊՈԱԿ-ի ազդեցության տակ գտնվող անհայտ ծագման «ֆեյք» կայքերով: Թեև հաճախ դա անում է վարչապետի անունից, բայց անգամ ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանը մի քանի անձերի մասով արդեն հասցրել է ճշտել վարչապետից, որ նա տեղյակ չի եղել Թորոսյանի ինքնագործունեությունից: Մի խոսքով, Թորոսյանն իրեն ազատություն է շնորհել. տեսնենք` մինչև ուր կհասնի, քանի որ մի պաշտոնյա էլ կար վարչապետի շրջապատում, նույնկերպ էր իրեն դրսևորում, սկանդալով հեռացվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում