Մեր ռազմավարական դաշնակիցը խոսում է Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական համագործակցության առկայության մասին ու շեշտում՝ ստատուս քվոյի պահպանման կարևորության մասին, ճանապարհների ապաշրջափակման ամսին, այսինքն ռուսական կողմը շահագրգռված է ստատուս քվոյի երկարաժամկետ պահպանմամբ։ Բայց ակնհայտ է, որ այս ստատուս քվոն բացարձակ ձեռնտու չէ մեզ համար, քանի որ այն լուրջ անվտանգային ռիսկեր է ստեղծում թե՛ Արցախում բնակվող, թե՛ Սյունիքի մարզում բնակվող մեր հայրենակիցների համար։ եթե ենթադրենք, որ կարճաժամկետ պայմաններում լավագույն տարբերակը մեզ համար այս ստատուս քվոն պահպանելն է, բայց երկարաժամկետ հեռանկարում այն փոխվելու է ի վնաս մեզ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ: