Թուրքիայում ապրիլի 2-ին թարմացվել է COVID-19-ի դեպքերի ռեկորդային թիվը՝ 42.308 նոր դեպք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարարությանը:
«Այսօր հայտնաբերվել է COVID-19-ի 42.308 նոր դեպք, հոսպիտալացվել է 1471 հիվանդ: Մահացել է 179 հիվանդ, համավարակի սկզբից ի վեր՝ 31.892 հիվանդ: Ծանր վիճակում է գտնվում 2182 հիվանդ»,- հաղորդել է գերատեսչությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դեպքերի աճի պատճառով խստացնում են անվտանգության միջոցառումները. Թուրքիայի նահանգների մեծ մասում հանգստյան օրերին կրկին պարետային ժամ է մտցվում: