Monday, 06 05 2024
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը

Հայաստանում «առաջնորդամոլություն» է. սունկ կուսակցությունների իրական առաքելությունը

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանում այս օրերին բացվում և հավանաբար դեռ կշարունակեն բացվել մի շարք կուսակցություններ։ Ստեղծվում են տասնյակին մոտ կուսակցություններ՝ ամենատպավորիչ անուններով, կոչերով, խոստումներով ու կարգախոսներով։ Բնականաբար, բոլորն էլ խոստանում են այլընտրանք լինել այս իշխանություններին և շատերն էլ նաև՝ առկա ընդդիմությանը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ սունկ կուսակցությունների ի հայտ գալու պատճառները խորքային են: «Մեր տարածաշրջանում շատ տարածված է առաջնորդամոլությունը։ Բոլորին թվում է, թե իրենք շատ ավելի լավ առաջնորդ կլինեն և շատ ավելի ճիշտ կառաջնորդեն ժողովրդին դեպի պայծառ ապագա, քան այլ գործիչներ։ Պատահական չէ, որ Հայաստանում բաժնետիրական ընկերություններ չկան, և բոլորը ցանկանում են լինել իրենց ունեցվածքի միակ սեփականատերը և ոչ այլոց հետ մտնել բաժնետիրական հարաբերությունների մեջ։ Դա Հարավային Կովկասի, Հյուսիսային Կովկասի ժողովուրդների մտածելակերպն է՝ գյուղում լինել առաջինը և ոչ քաղաքում՝ երկրորդը։ Հենց այս մտածելակերպն է, որ շատերին ստիպում է բացել կուսակցություն։ Նրանց թվում է, թե հենց իրենք ժողովրդին կտանեն ճիշտ ճանապարհով, մյուսները դա չեն կարող անել։ Իրենք մտածում են, որ իրենք ամենախելոքն են։ Սա ազգային մենթալիտետի հետ կապված խնդիր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ նախկինում էլ են ընտրություններին բազմաթիվ կուսակցություններ մասնակցել, բայց նրանց հասարակությունը մեծ ուշադրություն չի դարձրել. «Ենթադրում եմ, որ առաջիկա ընտրություններում հիմնական մրցակիցները լինելու են իշխող թիմն ու երկրորդ նախագահը։ Մնացածներն ընդամենը երկրորդ կամ երրորդ էշելոնում են լինելու։ Իսկ երրորդ էշելոնում եղածների վրա ընդհանրապես ուշադրություն չեն դարձնելու։ Վերջին տարիների ընթացքում եղել են կուսակցություններ, որոնք մի քանի անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են։ Ճիշտ է, ընտրությունները կեղծվել են, բայց այդ պայմաններում նրանք 1000-2000 ձայն են հավաքել։ Նրանք իրականում վարկանիշ չունեին, կեղծվում էին ընդդիմադիր ազդեցիկ ուժերի ձայները։ Այդ ուժերը, սակայն, այսօր էլ շարունակում են գոյատևել որպես կուսակցություն։ Կարելի է, իհարկե, լուծման ձև գտնել, օրենք ընդունել, որ այն ուժերը, որոնք մի քանի անգամ 4 տոկոսից քիչ ձայն են ստանում, կուսակցությունը պետք է լուծարվի։ Բայց դա էլ հարց չի լուծի, որովհետև այդ նույն մարդիկ կարող են անմիջապես նույն անունով նոր կուսակցություն բացել։ Սա ավելի շատ մենթալիտետի խնդիր է, դրա դեմ պայքարել չես կարող։ Նրանք ընդամենը ընտրական պայքարի ֆոն են ապահովում և ոչ ավելին»։

Դիտարկմանը, թե այժմ կան ուժեր, որոնք շեշտադրումը անում են երրորդ ուժի վրա, նշում՝ ո՛չ ներկա, ո՛չ անցյալ՝ ցույց տալով, թե իրենք անցյալի ու ներկա իշխանությունների այլընտրանքն են, և հարցին՝ արդյոք նրանք կարո՞ղ են գրավել հասարակության համակրանքը, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Ոչ, չեն կարող։ Ընտրական գործընթացների ժամանակ բոլորովին այլ մեխանիզմներ են աշխատում։ Այլ դրդապատճառներ կան, որոնք քաղաքացիներին ստիպում են քվեարկել իշխող ուժի կամ ընդդիմադիր որևէ ուժի օգտին։ Դա ցույց է տալիս, որ այդ ուժերը քաղաքական գործընթացներից ոչինչ չեն հասկանում ու հույս ունեն, որ երրորդ ուժ հռչակելով կկարողանան ինչ-որ ձայներ ստանալ՝ հաշվի առնելով, որ իրենք ո՛չ այսօրվա իշխանություն են, ո՛չ նախկին իշխանություն, ոչ էլ խորհրդարանական այսօրվա ընդդիմություն։ Դա ընդամենը ցույց է տալիս, որ տվյալ քաղաքական ուժը ընտրական գործընթացներից ընդհանրապես ոչ մի բան չի հասկանում։ Չեն քվեարկում նրա համար, որ ինքը նախկին իշխանություն է կամ այսօրվա, այլ բոլորովին այլ սկզբունքներից ելնելով։ Իրենք ընտրական գործընթացից, քաղաքականությունից բավականին հեռու են և կստանան զրոյին մոտ ձայներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում