Friday, 26 04 2024
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը

Ընդդիմությունն ու իշխանությունը նույն զենքով են իրար «կրակում»․ Գրիգոր Մինասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Էյ Էմ» իրավաբանական ընկերության ղեկավար Գրիգոր Մինասյանը:

– ՍԴ որոշումը ալեկոծել է իրավաբանական հանրույթը, լսում ենք տարբեր կարծիքներ այս որոշման վերաբերյալ: Որպես իրավաբան՝ ինչ կասեք, ի՞նչ է թաքնված ՍԴ այդ որոշման տակ:

– Կարծում եմ՝ ոչինչ թաքնված չէ. ունենք բարձր դատարանի որոշում, որի միայն եզրափակիչ մասից ենք տեղյակ, ըստ էության՝ ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել է Սահմանադրության երկու հոդվածներին հակասող:

– Ի՞նչ սպասել դատախազությունից:

– Գնահատելը դժվար է այս պահին, երկու կարծիք կա՝ Մարտի 1-ի զոհերի և տուժողների իրավունքները ներկայացնող իրավապաշտպանները գտնում են, որ պետք է վերաորակվի, իսկ Քոչարյանի պաշտպանները սպասում են, որ գործը պետք է կարճվի:

– Հնարավո՞ր է, որ նույն որոշումը այդպիսի հակասական վերաբերմունքի արժանանա:

– Բոլոր դատական գործերում կա երկու կարծիք, երկու կողմն էլ պնդում է, որ ինքն է ճիշտը: Այսօր դժվար է կանխատեսում անել իրավական դաշտում, քանի որ օրենսդրությունը ոչ միանշանակ է, և կողմերում պրոֆեսիոնալներ են:

– Եթե այդ հոդվածի շահառուն չլիներ նախկին նախագահը, այս որոշումը կընդունվե՞ր:

– Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ որոշումը միաձայն է ընդունվել, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, որտեղից իրենց այդ ինֆորմացիան, քանի որ խորհրդակցական սենյակում այլ մարդ չի կարող լինել, ամեն դեպքում հատուկ կարծիքներ, որոնք դեմ կլինեին, չկան, ըստ երևույթին բոլորը գոհ են այս որոշումից: Ցավալի է, որ, ըստ էության, հանցագործության վերաբերյալ դեռ բազմաթիվ փակ ինֆորմացիաներ կան, որոնց չենք տիրապետում, և կան զոհեր, տուժածներ, որոնք դժգոհություն ունեն, բայց իշխանության կողմից գնահատականներ, մեկնաբանություններ դեռևս չեն հնչել, մինչդեռ նախկինում քննադատում էին: Այսօր կարծես թե բոլորը գոհ են, բացի այն իրավապաշտպաններից, որոնք տարիներ շարունակ այս գործի մեջ եփվել են և տեսնում են, որ արդարությունը դեռևս չի վերականգնվում:

– Ասում են, որ ՔՕ 301.1 հոդվածը հակասահմանադրական է ճանաչել նաև այն անձնավորությունը, ով այդ հոդվածի հեղինակն է:

– Դե ինչ ասեմ: Այսօր բոլորս՝ իրավաբաններս, տառապում ենք Սահմանադրության ձեռքին, քանի որ որ հոդվածի մեջ խորանում ես, տեսնում ես, թե ինչքան բացեր կան, մեկքայլանոց կոմբինացիա են պատկերացրել մեր սահմանադիրները: Հուսամ մեր նոր իշխանությունը, որը կձևավորվի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում, կփոխի Սահմանադրությունը, քանի որ այն լավ փաստաթուղթ չէ, որ այսքան խնդիրներ է առաջացնում:

– Խնդիրը միայն Սահմանադրությա՞ն մեջ է, թե՞ մենք ունենք նաև այլ խոցեր դատական համակարգում:

– Փաստաթուղթն ինքնին խնդրահարույց է, բայց նաև դատական համակարգում ունենք լուրջ խնդիրներ, և կամաց-կամաց գնում են այդ խնդիրների լուծման ճանապարհով:

– Ձեր կոլեգաներից շատերը նշում են, որ եթե նոր իշխանություններն ընտրեին կոշտ վեթինգի ճանապարհը, այսպիսի բարդություններ չէին առաջանա:

– Ես՝ ինքս, դեմ եմ կոշտ վեթինգին, չնայած առաջին շահառուներից եմ, որ համակարգը շուտ առողջանա, և մենք՝ փաստաբաններս, էլ ավելի պիտանի լինենք և շատ գումար վաստակենք, բայց կոշտ վեթինգը կարող է իր հետ բերել մեծ խնդիրներ, որովհետև կա համակարգ, լավ է, վատ է, աշխատող համակարգ է, կոշտ վեթինգը կարող էր քանդել ամբողջ համակարգը, իրականացվում է դանդաղ վեթինգ, բայց պրոցեսը գնալով առողջանում է: Այսօր այն, որ մարդիկ հասկացել են՝ դատական համակարգն է ամենակարևորը մեր երկրում, դա արդեն վեթինգի մի մասն է: Այլ հարց է, որ ուզում ենք պրոցեսներն արագ ընթանան, իրոք պրոցեսները շատ դանդաղ են ընթանում:

– Շատերը կարծում են, որ այս դատական համակարգով ընտրությունների գնալը շատ ռիսկեր է պարունակում:

– Չեմ կարծում, թե այդքան ռիսկային է: Երբ որ բողոքարկումներ լինեն ընտրատեղամասերում, միգուցե պատկերը այդպիսին լինի, բայց եթե այսքան հզոր ուժեր են պայքարելու, այդքան ընտրատեղամասերում վստահված անձինք են լինելու, լրագրողներ և այլն, ընտրատեղամասերում կեղծելը գրեթե բացառում եմ, այլ բան է հին ավանդական ռեսուրսների օգտագործումը, ավտոբուսներով տանել-բերել-համոզելը, բայց եթե ռեյտինգային ընտրակարգը դուրս գա, դա էլ ահագին կօգնի, որ տեղի հեղինակությունների ազդեցությունը նվազի:

– Ասում են՝ մեծ հաշվով անցյալի և ներկայի պայքար է գնում, եթե քաղաքական պրիզմայով ենք դիտարկում այս երևույթը, որտե՞ղ եք դուք:

– Ես անձամբ դիտորդի դերում եմ, և ընդհանուր առմամբ, ինձ պրոցեսները դուր են գալիս, որովհետև դրանք տանում են համակարգի առողջացման: Կա շատ ուժեղ ընդդիմություն՝ իր ռեսուրսներով, թաղային հեղինակություններով, արտերկրի ուժերի աջակցությամբ, և կա շատ ուժեղ իշխանություն, գրեթե հավասար ուժեր են իրար հետ կռվում, պայքարում, և ամենակարևորը՝ ընտրել են նույն զենքերը, ընդդիմությունն էլ է կռվում նույն զենքով, իշխանությունն էլ, երկուսն էլ ԱԿՍ-ով են իրար վրա կրակում, ոչ թե մեկն «Իսկանդերով», մյուսն՝ ավտոմատով. նույն գործիքակազմն են կիրառում, ինչը բերում է հետաքրքիր զարգացումների:

– Եվ դա լավ է, որ կա այդ հավասարակշռությունը. կա այնպիսի հավասարակշռություն, որպիսին երբևիցե չի եղել:

– Այո՛, երբեք չի եղել, այսօր իշխանությունն ունի ռեսուրսներ, իրավապահ համակարգ, գործադիր իշխանություն, խորհրդարան, ընդդիմությունն ունի շատ փող, հեղինակություններ, լրատվական դաշտի գրեթե 90 տոկոսը ընդդիմության ձեռքում է, պայքարը գնում է դատական իշխանության համար, բոլորը քաշում են իրենց կողմը: Ի ուրախություն ինձ, ոչ մի կողմին չի հաջողվում դատարաններին ամբողջովին իրենով անել, որովհետև եթե լինի իշխանության դատական համակարգը, էլի կլինի ինչպես միշտ՝ բոլորս կդժգոհենք, իսկ եթե լինի ընդդիմությանը, ուղղակի կատաստրոֆա կլինի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում