Wednesday, 29 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Նոր վարկատեսակ՝ Մոգո ՄԻՆԻՄԱԼ. եթե վճարում ես, վճարիր սեփական մեքենայիդ համար

– Ինչո՞վ է զբաղվում «Մոգո» կազմակերպությունը:

– «Մոգո» կազմակերպությունն արդեն մի քանի տարի շարունակ տրամադրում է հասանելի ավտովարկեր, և վստահ կարելի է ասել, որ հանդիսանում է ավտովարկավորման առաջատարը Հայաստանում։

Վերջերս մեկնարկել եք նոր արշավ՝ ՄԻՆԻՄԱԼ վարկատեսակի շրջանակներում.  ի՞նչ խնդիր է այն լուծում։

– Այո, մշակել ենք նոր վարկատեսակ, որը հիմնված է մեր հաճախորդների մի ստվար զանգվածի հստակ պահանջմունքների վրա. մարդկանց, ովքեր տաքսի-ծառայություններում աշխատելու կամ էլ աշխատանքային նպատակներով շահագործելու համար ստիպված են մեքենա վարձակալել օրավարձով։ Այս վարկատեսակը առաջարկում է փոխարինել օրավարձով մեքենան սեփական մեքենայով, որի համար ավելի քիչ գումար կվճարեն՝ որպես վարկի մարում, և վերջում էլ իհարկե կունենան սեփական ավտոմեքենա։

Որքա՞ն ժամկետով է տրամադրվում վարկատեսակը, և ինչո՞վ է այն նախընտրելի շուկայում առաջարկվող այլ նմանօրինակ վարկատեսակներից։

– Դժվար է ասել, որ նմանօրինակ վարկատեսակ կա, քանի որ, ինչպես նշեցինք, այն հստակ մեկ խնդրի լուծմանն է ուղղված: Այս առումով պետք է նշենք, որ վարկը երեք տարի ժամկետով է, և եզակի առավելությունն այն է, որ հաճախորդը երկու տարի առանց ուշացումների վարկը մարելուց հետո վերջին՝ երրորդ տարին կվճարի միայն մայր գումար և ոչ մի տոկոս կամ այլ վճար։

Շատերը խուսափում են վարկերից, արդյոք դա խոչընդոտ չի՞ լինի վարկատեսակի պահանջարկի առումով։

 – Մենք շեշտում ենք երկու միտք. առաջինը՝ եթե դուք վարորդ եք և սեփական մեքենայի բացակայության պատճառով ստիպված եք վարձակալել մեքենա, ապա մեր Մոգո ՄԻՆԻՄԱԼ  նոր վարկատեսակը իսկապես հենց Ձեզ համար է։

Երկրորդ՝ եթե վճարում ես, վճարիր սեփական մեքենայի համար, այլ կերպ ասած՝  ինչո՞ւ վճարել օրավարձ ուրիշի մեքենայի համար, եթե կարող ես վճարել ավելի քիչ  քո սեփական մեքենայի համար։ Մենք առաջարկում ենք հաճախորդի համար առավել շահավետ այլընտրանք։

Նաև նշենք, որ մեր առաջարկը հիմնված է տաքսի-ծառայությունների առավել շատ  շահագործվող մեքենաների միջին շուկայական գների և ավտոմեքենաների օրավարձերի միջին արժեքների հաշվարկի և համեմատականների վրա։ Դա է պատճառը, որ վստահ կարող ենք ասել, որ սեփական մեքենան ունենալուց զատ՝ դուք դեռ մի ուրիշ մեքենայի գումարի չափ էլ գումար կխնայեք։

Այնուամենայնիվ, շատերը գերադասում են վարձակալության հիմունքով մեքենաները, քանի որ որևէ պարտավորություն չունեն։ Չե՞ք կարծում, որ  այդ տեսանկյունից առաջարկը կարող է չհետաքրքրել։

– Ընդհակառակը, այն փաստը, որ հաճախորդը մեզ հետ ունի պայմանագրային հարաբերություններ, մենք համարում ենք մեր առաջարկի առավելություններից մեկը։ Մենք ամրագրում ենք իրավական հարաբերություններ, և հաճախորդը դրանով պաշտպանված է, իսկ օրավարձի դեպքում հիմնականում վարձակալը պաշտպանված չէ և մեկ օրում կարող է զրկվել և՛ վարձակալած մեքենայից, և՛ փաստորեն աշխատանքից, ինչն այս պարագայում բացառվում է:

Եթե ներկայացնենք մի քանի թվային հաշվարկ, ապա  համեմատականը ավելի պարզ կլինի։ Ենթադրենք, դուք աշխատում եք ամսվա ընթացքում 26 օր և  Nissan Tida մեքենայի օրավարձի համար վճարում եք 5000 դրամ 3  տարի շարունակ, այդ գումարը կկազմի  4 680 000  ՀՀ դրամ, իսկ ի՞նչ դուք կունենաք ՄԻՆԻՄԱԼ վարկատեսակով մեքենա ձեռք բերելու պարագայում. նույն  Nissan Tida մակնիշի մեքենայի համար օրական մարումը կկազմի  մոտավորապես 2500 դրամ, և երեք տարում դուք կխնայեք մոտ 2 366 000 ՀՀ դրամ և, ամենակարևորը, երեք տարի հետո դուք կունենաք սեփական մեքենա, ինչը օրավարձի դեպքում հնարավոր չէ։ Կարծում եմ՝ այս օրինակն առավելագույնս պարզ նկարագրում է մեր առաջարկի առավելությունները։

Շնորհակալություն զրույցի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում