Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ռուսաստանը համարում է՝ հայերը պետք է շնորհակալ լինեն իրենց անվտանգությունը ապահովելու համար, մնացած բոլոր իրավունքները Ադրբեջանինն են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

– Պարոն Ղուկասյան, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը վստահություն է հայտնել, որ առնվազն ԼՂԻՄ-ի սահմանները վերականգնվելու են։ Ձեր կարծիքով՝ սա ենթադրում է բանակցայի՞ն գործընթաց, թե՞ այլ ճանապարհ։

– Չեմ կարող մեկնաբանել, թե ինչի հիման վրա է նա նման հայտարարություն անում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը կարող է վերականգնվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ձեռք բերի միջազգային աջակցություն՝ նկատի ունեմ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին։ Քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունն է հանդես գալիս որպես դերակատար Արցախի կարգավորման հարցում, ենթադրել, որ նա կարող է Ադրբեջանից պահանջել զորքերը դուրս բերել Հադրութից ու Շուշիից՝ միամտություն կլինի։ Հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի մեջ է մտնում նաև Շահումյանի շրջանը։ Այդ տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջը Ռուսաստանի կողմից ես համարում եմ քիչ հավանական։ Բայց միջազգային հանրության դիրքորոշումը, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի օժանդակությունը Հայաստանին կարող է փոխել իրավիճակը։ Չեմ կարծում, որ Վիտալի Բալասանյանը նկատի ուներ, որ Հայաստանը այս հարցի շուրջ պետք է համագործակցի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ։ Իսկ թե որքանով Ռուսաստանի հովանու ներքո հնարավոր է այսպիսի փոփոխություն՝ ապա, ըստ իս, քիչ հավանական է։

– Այսինքն՝ մեծ հաշվով, ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանը Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ ինչ որակի հարաբերություններ կկառուցի։

– Այո՛։ Հայաստանը, իմ կարծիքով, պետք է հստակ պահանջ ձևակերպի, որ պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության մասին պայմանագիր կքնել հետևյալ պայմաններով. առաջինը՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և երկրորդը՝ պետք է վերադարձնի հայկական հսկողության տակ Շահումյանի շրջանը, Շուշին ու Հադրութի շրջանը։ Պետք է ապահովի նաև միջանցք Արցախի համար, որպեսզի Արցախն ու Հայաստանն անմիջական սահման ունենան։ Այդ պայմանների հիմա վրա միայն Հայաստանը կարող է խաղաղության մասին պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Այդ պայմանները բխում են նաև Արցախի Սահմանադրությունից․ կա՛մ Արցախը պետք է փոխի Սահմանադրությունը, կամ պետք է այսօրվա Սահմանադրությունից ելնելով՝ միայն իմ ասած պայմաններով պատրաստ լինի Ադրբեջանի հետ խաղաղության մասին պայմանագիր կնքել։ Հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը այդ հարցում մեզ օգնական լինել չի կարող։

-Վիտալի Բալասանյանը նույն հարցազրույցի մեջ խոսում է նաև այն մասին, որ Հայաստանից դեպի Արցախ ներկայումս զորակոչ չկա, և հետագայում Հայաստանից, ըստ ցանկության, կարող են ծառայել նաև Արցախում։ Սա ձեր կարծիքով՝ այն է, ինչ բխում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի՞ց։

– Չեմ կարծում, թե դա այն է, ինչ արտահայտված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն իր ռազմական ներկայությունն Արցախում երբեք օրինական ձևով չի իրականացրել։ Երբեք մեր գործողությունները չեն եղել մեր օրենսդրությանը համապատասխանող։ Հիմա նույն վիճակն է։ Որպեսզի Հայաստանից կամավորականներ ծառայեն Արցախի Պաշտպանության բանակում, ՀՀ օրենսդրությունը պետք է նախատեսի, որ այն քաղաքացիները, որոնք կամավոր ծառայում են Արցախի ՊԲ-ում, ազատվում են Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունից։ Գիտեք, որ ՀՀ օրենսդրությունը այդպիսի դրույթ չի նախատեսում և ենթադրում եմ, որ այս հարցը դեռևս բաց է մնում։ ՀՀ քաղաքացիների անհրաժեշտությունը կա ներգրավել Արցախի Պաշտպանության բանակում, բայց դրա լուծումը տրված չէ։ Չի կարող լինել նախկինի պես։ Նախկինում պարզապես Հայաստանը քողարկում էր մեր մասնակցությունը Արցախում ոչ պաշտոնական տարբերակով։ Հիմա Ադրբեջանը պնդում է, որ այդպիսի բան չի կարող լինել, Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի բոլոր պնդումներին, ռուս-հայկական, ռուս-ադրբեջանական հարաբերությունների դասավորությունն այնպիսի է, որ Արցախի հարցում Ռուսաստանը բավարարում է Ադրբեջանի բոլոր պահանջները։ Տեսնում ենք, որ Խծաբերդում գերեվարված զինվորների ճակատագիրը հենց դրա ապացույցն է։ Ռուսաստանը՝ որպես այդ համատեղ հայտարարության երաշխավոր, չի համարում, որ այն, ինչ տեղի է ունեցել Խծաբերդում՝ խախտում է, կամ համարում է, որ դա հայերի կողմից արված խախտում է, ու Ադրբեջանը ճիշտ է։ Եթե Ռուսաստանը համարեր, որ Ադրբեջանը սխալ է, Ադրբեջանը նույնիսկ 24 ժամ չէր կարողանա պահել այդ գերիներին իր հսկողության տակ։ Ռուսաստանի այդպիսի դիրքորոշումը բացառում է ենթադրել, որ Ռուսաստանը կարող է Ադրբեջանի համար ոչ բարենպաստ որոշումներ իրականացնել։ Ռուսաստանը համարում է, որ հայերը որևէ իրավունք ունենալ չեն կարող, միայն պետք է շնորհակալ լինեն, որ իրենց ֆիզիկական անվտանգությունը ապահոված է։ Դրանից ավելի որևէ բան հայկական կողմը չի կարող ակնկալել ռուսական կողմից։ Մնացած բոլոր իրավունքները՝ ըստ Ռուսաստանի, պատկանում են Ադրբեջանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում