Սիրիական բանակը կրկին գրոհում է Դեր էլ-Զորը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Քաղաք է մտել 250 տանկ, լսվում են կրակոցներ:
BBC-ն տեղեկացնում է, որ մի քանի թաղամասերի բնակիչներ արդեն լքել են իրենց տները: Ընդդիմադիրների տվյալներով` որոշ զինվորներ դասալքել են, որպեսզի ստիպված չլինեն կրակել հայրենակիցների վրա:
Քաղաքի գրոհը սկսվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Սիրիայի ղեկավարի հեռախոսային խոսակցությունից մի քանի ժամ անց: Պան Գի Մունն արդեն պահանջել է անհապաղ դադարեցնել խաղաղ բնակիչների հանդեպ բռնությունները:










































