Այս գիշեր իսպանական «Բարսելոնա»-ն հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց: Գվարդիոլայի սաները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին մեքսիկական «Ամերիկա»-ի դարպասը, գոլերի հեղինակներ դարձան Վիլյան (24 ր.) և Կեյտան (90 ր.):
Չնայած հեշտ հաղթանակին, կատալոնացիները ոչ մի կերպ չէին կարողանում ցուցադրել իրենց լավագույն խաղը, ինչը հանդիպումից հետո նկատեց նաև Պեպ Գվարդիոլան:
«Մեզ ժամանակ է հարկավոր անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերելու համար»,- «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում AS-ը:
Նշենք, որ «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին կրկին չէր մասնակցում հանդիպմանը, իսկ «Բարսա»-ն առանց Մեսսիի բոլորովին այլ թիմ է:






































