Ամեն մի գնումի համար բանկային քարտի տվյալները արտագրելու կարիք չի լինի. Netswipe վճարման համակարգը ցանկացած վեբ խցիկը վերածում է բանկային քարտերը ընթերցող սարքի: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Jumio ընկերությանը երկու տարի էր հարկավոր համապատասխան ալգորիթմեր մշակելու համար: Այժմ հարկավոր է միայն քարտը պահել խցիկի առջև հաշված վայրկյաններ: Ի դեպ` ընկերությունում է աշխատում Facebook-ի հիմնադիրներից Էդուարդո Սավերինը: