ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը 2011 թ. հունվար-հունիս ամիսների ԱՊՀ երկրների շտապ հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների հրապարակման մեջ ներկայացրել է հունվար-մայիսի տվյալները:
Ըստ այդ հրապարակման՝ ԱՊՀ 9 պետությունների մեջ ՀՀ համախառն ներքին արդյունքի աճը նախավերջին տեղում է՝ կազմելով 1.2%, Հայաստանին զիջում է միայն Ադրբեջանը՝ 0.8%:
Տնտեսությունում մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշով այս ցուցակում Հայաստանը վերջինն է՝ 5.9%, այն դեպքում, երբ Ադրբեջանի ցուցանիշը 11.4% է:











































