Օգոստոսի 5-ին, ժամը 16:35-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ինտերպոլի ԱԿԲ ծառայողները Հունաստանի Հանրապետությունից Աթենք-Երևան թիվ U8-106 չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 41-ամյա Շավարշ Ե.-ին, որը 1999 թ. հունվարի 7-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Շավարշ Ե.-ն կալանավորված է:











































