Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Մարտահրավերները շատ ավելի լուրջ են, իլյուզիաներով ու դեմագոգիայով չպետք է տառապենք․ Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, հետպատերազմյան այս ծանր շրջանում ի՞նչ արտաքին քաղաքական առաջնահերթություններ ունի Արցախը։ ԵԱՀԿ նախագահի տարածաշրջանային այցից հետո ի՞նչ դիտարկումներ ունեք՝ կարևորո՞ւմ եք արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի վերականգնումը, թե՞ մնացյալ հարցերը հնարավոր է կարգավորել միայն Ռուսաստանի ջանքերով։

– Մեր արտաքին քաղաքականության օրակարգում կան ավանդական խնդիրներ, նպատակներ, որոնք եղել ու կմնան մեր օրակարգում որպես առաջնային։ Դա Արցախի միջազգային ճանաչումն է, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու վերջնական կարգավորումը, երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը։ Սրանք եղել ու մնում են մեր օրակարգում։  Ամենակարևոր գերխնդիրներից մեկն այն է, որ մենք պետք է պահպանենք Արցախի սուբյեկտայնությունը՝ որպես աշխարհաքաղաքական գործոն լինելու հանգամանք։ Սրանից շատ բան է կախված, եթե չասենք՝ ամեն ինչ, մեր հետագա քաղաքականության մեջ։ Արցախի միայն լինելիությունը արդեն իսկ բազմաթիվ հարցեր է լուծում՝ և՛աշխարհաքաղաքական տեսակետից, և՛ տարածաշրջանային, և՛ գլոբալ։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ձևաչափին, ապա իհարկե մենք կողմնակից ենք, որ այդ ձևաչափը մնա։ Դրա մասին խոսում ենք ոչ միայն մենք, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների ղեկավարները։ Հետևաբար ես կարծում եմ, որ այդ ձևաչափը կմնա։

– Կարծում եք՝ այդ ֆորմատում հնարավոր կլինի՞ հստակեցնել Արցախի կարգավիճակի հարցը։ Ընդհանրապես Արցախը անկախությա՞ն, թե՞ միացման ռազմավարությունն է որդեգրել։

– Եթե մենք խոսում ենք կարգավիճակի մասին, ապա նորից պետք է լավ պատկերացնենք՝ ինչ է կարգավիճակը, և ինչ է միջազգային ճանաչումը։ Իհարկե, դրանք շատ նմանություններ ունեն, բայց կան նաև որոշ տարբերություններ։ Միջազգային ճանաչումը մի գործընթաց է, որը մեր պարագայում ոչ այնքան իրավական ու բարոյական հարթություններում է գտնվում, որքան աշխարհաքաղաքական։ Սա պետք է հստակ հասկանանք։ Նույնիսկ մինչև պատերազմը, երբ այլ իրավիճակ ու ռազմաքաղաքական հավասարակշռություն էր, ճանաչման գործընթացը ընթանում էր՝ սկսած քաղաքներից, շրջաններից, մինչև ռեգիոնալ ու այնուհետև կենտրոնական հարթակներ։ Բայց քանի որ խնդիրն ավելի շատ աշխարհաքաղաքական է, մենք պետք է հասկանանք, որ ճանաչումը աշխարհաքաղաքական տենդենցների համընկնում է ու երկարատև գործընթաց։ Մեր պարագայում ճանաչումը և կարգավիճակը պետք է տարբերենք։ Ճանաչումը երկարատև գործընթաց է, մենք չպետք է իլյուզիաներով տառապենք, բայց կարգավիճակը՝ որպես ինքնուրույն սուբյեկտ, շատ կարևոր է։ Մեր սուբյեկտայնության պահպանումը շատ կարևոր է ու դրանից կախված է լինելու մեր բոլոր գործողությունների արդյունավետությունը և առհասարակ մեր լինելիությունը։ Մենք հանդիսանո՞ւմ ենք ինքնուրույն, կարողանո՞ւմ ենք պահպանել այդ ինքնուրույնությունը, կարողանո՞ւմ ենք մեր աշխարհաքաղաքական գործոն լինելը պահպանել։ Կան դա անելու բոլոր նախադրյալները։ Պետք է ճիշտ կազմակերպենք աշխատանքները, քիչ էմոցիոնալ լինենք, քիչ զբաղվենք փիարով, համապատասխան փոփոխություններ մտցնենք մարտավարության մեջ, որոշ փոփոխություններ՝ նաև ռազմավարության մեջ։ Պետք է քիչ խոսենք, ավելի շատ գործ անենք, քիչ նկարվենք, ավելի կարևոր քայլեր անենք։ Հիմա ամենակարևորն է՝ լինել ինքնուրույն, մնալ հայկական գործոն, գոնե այն, ինչ մնացել է պատերազմի արդյունքում, պահպանենք հայկական։ Ամենակարևոր առաջադրանքը հիմա սա է։ Մենք տեսնում ենք, թե Ադրբեջանը հիմա ինչպիսի քաղաքականություն է վարում, ոչնչացնում է ողջ Արցախի տարածքում հայկականությանն առնչվող ցանկացած բան, դա անում է բացեիբաց՝ առանց քաշվելու։ Ի՞նչ է՝ միջազգային իրավունքը կարողանո՞ւմ է նրան զսպել։ Դրա համար պետք է լինենք իրատես, չտառապենք իլյուզիաներով։ Այնպես աշխատենք, ինչպես պետք է։ Կան բաներ, որ պետք է իրենցից էլ սովորենք։ Եվ սրանք հարցեր են, որոնք քրտնաջան ամենօրյա աշխատանք են պահանջում։ Պետք է ձերբազատվենք սպեկուլյացիաներից, ինչպես որ առհասարակ դեմագոգիայից։ Իրոք մարտահրավերները շատ լուրջ են, դարակազմիկ։ Մենք համապատասխան մոտեցում պետք է ցուցաբերենք այդ ուղղությամբ։

– Արցախում կա՞այդ վտանգների ընկալումը։

– Իհարկե, ընկալում կա։ Բայց արտաքին քաղաքականությամբ՝ հատկապես աշխարհաքաղաքականությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները և հայրենասերները։ Հանրային տիրույթում, ֆեյսբուքներով արտաքին քաղաքականության ու աշխարհաքաղաքականության վրա ազդելը անպայմանորեն բերելու է աղետի։ Ամեն մեկն իրեն դրել է աշխարհաքաղաքագետի ու դիվանագետի տեղ ու ինչ ուզում՝ ասում է, ինչ ուզում՝ գրում է իր աննորմալ գաղափարներով։ Ամեն մի անձ չի պատկերացնում, թե ինչքան կարևոր է իր գնահատականը, և ինչքան կարևոր է չհնչեցնել աննորմալ գնահատականներ ու գաղափարներ։ Ազոյան է՝ ով է, նույնիսկ անունը չեմ ուզում նշել… ի՞նչ է նա գրել Ալիևի ծիծաղի մասին։ Մարդկանց արյուն է թափվել, ու սա ի՞նչ է ասում, սրա նմանները դժբախտաբար քիչ չեն։ Սա շատ վատ ազդեցություն է թողնում։

– Կարծում եք՝ մենք նոյեմբերի 9-ից հետո ունե՞նք հաստատված խաղաղություն, թե՞ ամեն պահի նոր պատերազմի շեմին ենք կանգնած։

– Մեզանից է կախված։ Կան բոլոր նախադրյալները, որպեսզի լինի կայուն խաղաղություն։ Եթե մենք այնպես վարվենք, ինչպես որ պետք է՝ խաղաղությունը լինելու է ամուր։ Եթե չկատարենք այն, ինչ պետք է, խնդիրներ են լինելու։

– Իսկ կա՞ վստահություն, որ ռուս  խաղաղապահները կապահովեն այդ խաղաղությունը գոնե առաջիկա հինգ տարիների ընթացքում։

– Մենք միշտ փորձում ենք ուրիշից ակնկալիքներ ունենալ, ինքներս մեզ չենք նայում։ Ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը կատարում են ու կատարելու են, խնդիրը մեր մեջ է։ Մենք ի՞նչ ենք անում, իրականությունը ճի՞շտ ենք պատկերացնում, թե՞ ոչ։ Մենք հայրենասե՞ր ենք, թե՞ ոչ։ Երբ մեկը գալիս ու ասում է՝ Շուշին ադրբեջանական քաղաք է, դա նորմա՞լ է, կամ այդ Ազոյանի ասածները։ Ավելի մեծ վտանգ են դրանք, քան Ալիևը։ Եթե մեր հասարակության մեջ այդպիսի դեգեներատներ ու խելապակասներ կան, մենք ինչ ենք ուզում։ Մենք դժբախտաբար լրջությունը չենք պատկերացնում, ֆեյսբուքներով ենք ապրում, բայց իրական կյանքն այլ է։ Ես այստեղ ավելի մեծ վտանգ եմ տեսնում, քան Ալիևից։ Եթե մեկն իրեն դնում է արվեստագետի տեղ ու այդպիսի կարծիքներ արտահայտում, ապա, ժողովուրդ ջան, սա ավելի մեծ վտանգ է, սա խայտառակություն է։

Իհարկե, կա վստահություն ռուս  խաղաղապահների հետ կապված, բայց ներսում կան խնդիրներ, որոնք կարող են ամեն ինչ տապալել։ Եթե 5000 զոհ ենք տվել, Եռաբլուրում այդքան շիրիմ կա, ու մի դեգեներատ նման հայտարարություն է անում, մենք ի՞նչ սպասենք։ Այդ դեգեներատը մի հոգի չէ։ Թշնամին էլ է, չէ՞, դա տեսնում ու ախորժակ բացում, ասում է՝ քանի սրանք այս վիճակում են, մի բան էլ պոկենք։ Իհարկե, թշնամին պետք է առիթից օգտվի։ Այդպիսի մարդիկ են ամենամեծ վտանգը ներկայացնում և ոչ թուրքն ու ադրբեջանցին։ Հայկական ազգանունով մի դեգեներատ նայում է Ալիևին ու հրճվում՝ այն էլ այսքան զոհերից հետո, այսքան գերիների առկայության պայմաններում։ Լավ, հասկացանք, խելագար են, բայց սա արդեն շատ վտանգավոր է։ Մեր վտանգները, ինչպես միշտ, ներսում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում