Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Առաջին նախագահը Կիկոսի մահն է պատմում. արտահերթ ընտրությունները անխուսափելի են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար, նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը։

Պարոն Ղազարյան, Հայրենիքի փրկության շարժման ղեկավար Վազգեն Մանուկյանը ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու երեք ճանապարհ է առաջարկել, որոնցից մեկին համակարծիք է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս զարգացումների վերաբերյալ, մասնավորապես՝ Տեր-Պետրոսյանի կողմից Վազգեն Մանուկյանի հետ համակարծիք լինելու վերաբերյալ։

– Վազգեն Մանուկյանից ոչ մի բան էլ զարմանալի չէ։ Նա կարող է ոչ ադեկվատ մտքեր իրեն թույլ տալ, բայց շատ զարմացած եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է նրա երրորդ ճանապարհի հետ համաձայն։ Լրիվ անտրամաբանական երևույթ։ Հնարավոր է՝ դրա տակ խութեր կան, որ մենք չենք տեսնում, բայց ես ամբողջությամբ կողմնակից եմ այն գաղափարին, որ գործող իշխանությունը պետք  է բարելավի եղած օրենքները և գնա արտահերթ ընտրությունների։

Այսինքն՝ Ձեզ համար հասկանալի՞ չէ, թե ինչու է Տեր-Պետրոսյանը մեկնաբանում Վազգեն Մանուկյանին և մի բան էլ համաձայնում նրա առաջարկներից մեկի հետ։

– Երրորդ կետն ավելի շատ նման է Կիկոսի պատմությանը։ Փրկության շարժում կոչվածը ավելի շատ կործանարար շարժում է, և իրենք, շատ լավ գնահատելով իրենց վիճակը, վախենում են ընտրություններից՝ լինի դա հերթական, թե արտահերթ։ Դրա համար էլ անընդհատ խոսում են հեղաշրջումից, սպանություններից, մահապատժից, շենք-շինությունների գրավումից և այլն։ Նրանք ի վիճակի չեն ադեկվատ մտքեր հայտնելու։

Պարոն Ղազարյան, 2018-ին գործող իշխանությունը ցույց տվեց, որ ունի քաղաքական կամք կազմակերպելու ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ։ Ձեր կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի անհանգստությունը ինչի՞ց է գալիս, որ պնդում է, թե այս արտահերթ ընտրությունները ամենախայտառակն են լինելու մեր պատմության մեջ, կիրառվելու է վարչական ռեսուրս և այլն։

– Ես հենց դա նկատի ունեի, երբ ասացի, որ առաջին նախագահը Կիկոսի մահն է պատմում։ Դեռ ընտրությունները չեղած՝ խոսում են դրանք խախտելու մաիսն։ Բայց այսօր ամբողջ հասարակությունն է տրամադրված մաքուր, ազատ, արդար ընտրություններ անցկացնելուն։ Մենք տեսնում ենք, որ գործող իշխանությունը այդպես էլ դուրս չեկավ իր թավիշից, թավիշի մեջ էլ նիրհում է, և այսօրվա իշխանությունից ընդհանրապես պետք չէ սպասել, թե նրանք կարող են ընտրություն կեղծել, կիրառել վարչական ռեսուրս և այլն։ Իսկ դրանց օրինակները մենք նախկինում տեսել ենք, երբ այդ ժամանակ գործող նախագահը ղեկավարել է շտաբը, կամ գործող վարչապետը առանց  արձակուրդ գնալու ղեկավարել է նախընտրական շտաբը։ Նման օրինակները բազմաթիվ են։ Ամենաօրինակելին թերևս Սաակաշվիլիի օրինակն էր, երբ նա հրաժարական տվեց և գնաց նախագահական ընտրությունների, իսկ մեզ մոտ նման ջենտլմենական պահվածք ոչ ոք ցույց չի տվել։ Այնպես որ, հնարավոր է վարչական ռեսուրսի չարաշահման ինչ-որ դեպքեր լինեն, բայց որ այնպիսի ընտրակեղծիքներ կլինեն, որ եղել են վերջին 20 տարում և նաև դրանից առաջ՝ բացառվում է։ Դա թույլ չեն տա նաև ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը։ Իրավապահ մարմիններն էլ կանեն ամեն ինչ, որպեսզի նման օրինակներ չլինեն։

– Իսկ Դուք է՞լ եք համարում, որ գործող իշխանությունը, վարչապետը կառչել են իրենց պաշտոնից և որևէ կերպ չեն ցանկանում հրաժարվել դրանից։ 

– Բայց ում թողնեն իշխանությունը։ Իշխանություն թողնելը ինքնանպատակ, հենց այնպես, առանց ռիսկերը հաշվարկելու չպետք է լինի։ Այսօր կա՞ ինչ-որ երկրորդ ուժ, որը ինչ-որ չափով նման է, մոտ է այսօրվա իշխանությանը։ Եվ ընդհանրապես ցանկացած քաղաքական ուժ ձգտում է իշխանության, և եթե նրանք հասել են իշխանության,  ինչու պետք է հենց այնպես, պատրաստակամ իրենց դիրքերը զիջեն  ինչ-որ ուժի, որը անգամ չի էլ նշմարվում քաղաքական դաշտի հորիզոնում։ Միայն արտահերթ ընտրությունները ցույց կտան՝ կա՞ այսօրվա գործող իշխանությանը փոխարինող երկրորդ ուժ, թե՞ ոչ։

Քանի որ արտահերթ ընտրություններ այսպես թե այնպես լինելու են, ներկայումս քննարկվում է՝ այն գործո՞ղ, թե՞ նոր Ընտրական օրենսգրքով պետք է անցկացվի։ Ընտրական նոր օրենսգիրքը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, դրանով բացառվում է նույն վարչական ռեսուրսի կիրառումը և այլն։ Արդյոք չպե՞տք է հենց նոր օրենսգրքով գնալ ընտրությունների։

– Այո, ես էլ եմ նույն կարծիքին, որ նոր օրենսգրքով պետք է գնալ ընտրությունների։ Թող ընտրությունները մեկ ամիս էլ ուշ լինեն, բայց նոր օրենսգրքով լինեն։ Սա բխում է թե՛ մեր ժողովրդի, թե՛ իշխանության, թե՛  պետության շահերից։ Նոր օրենսգիրքը ձեռնտու է  նաև ընդդիմությանը, քանի որ իրենք սովոր են ձվի մեջ մազ ման գալ։

– Արտահերթ խորհրդարանական ընտրությունները վերջ կդնե՞ն այս ներքաղաքական քաոսին, թե՞ ոչ։

– Նայած, թե ինչպես կընթանան այդ  ընտրությունները և ինչ ուժեր կգնան Ազգային ժողով։ Միանշանակ չես կարող ասել։ Բայց որ այսօրվա կառավարման ճգնաժամը պահանջում է արտահերթ ընտրություն՝ դա փաստ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում