Ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի «Մանկ» (Mank, 2020) կինոնկարն առաջատարն է Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի համար առաջադրված անվանակարգերի թվով, հաղորդում է Reuters-ը:
Տասը կատեգորիաների շարքում են «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր» և լավագույն դերասանների (Հարի Օլդման, Ամանդա Սայֆրեդ) անվանակարգերը:
Ֆիլմը պատմում է սցենարիստ Հերման Ջ.Մանկևիչի ճակատագրի և լեգենդար «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի վրա նրա աշխատանքի մասին: Դեյվիդ Ֆինչերի ֆիլմի սցենարը դեռ 90-ականներին գրել է նրա հայրը՝ Ջեք Ֆինչերը:
«Օսկար»-ի պաշտոնական մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին, Լոս Անջելեսում, միաժամանակ Հոլիվուդում՝ Dolby Theatre-ում և առաջին անգամ քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում` Union Station-ում: