ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ պատվաստանյութերի անվտանգության հարցով խորհրդատվական կոմիտեն նիստ կհրավիրի AstraZeneca պատվաստանյութի հետ կապված իրավիճակը քննարկելու համար: Ավելի վաղ մի քանի երկրներ, ներառյալ Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, դադարեցրել են այս պատվաստանյութի օգտագործումը՝ պատվաստվածների արյան մեջ թրոմբի առաջացման դեպքերի արձանագրման պատճառով:
Գեբրեյեսուսը նշել է, որ ԱՀԿ-ի կոմիտեն դիտարկել է այս հարցի վերաբերյալ առկա տվյալները՝ սերտ կապի մեջ գտնվելով Դեղամիջոցների եվրոպական գործակալության հետ: