Եվրասիական տնտեսական միության տնտեսությունն ավելի արդյունավետ է հաղթահարել COVID-19 hամավարակի մարտահրավերները, քան Եվրամիության երկրները: «ԱՊՀ-30 տարի» միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
«2020 թվականի մարտահրավերները, որոնց թվում COVID-19 համավարակն էր և մասշտաբային տնտեսական ճգնաժամը, պահանջում են Եվրասիական տնտեսական միության եւ ԱՊՀ-ի ինտեգրացիոն կապերի կարևորության ավելի մեծ գիտակցում: 2020 թվականը բարդ տարի էր բոլոր առումներով՝ ԵԱՏՄ ՀՆԱ-ն կրճատվել է 3.9 տոկոսով, մինչդեռ Եվրամիության ՀՆԱ-ն նվազել է 7.2 տոկոսով»,- ասել է Մյասնիկովիչը: