Ուրբաթ՝ մարտի 12-ին, «չճանաչված թռչող օբյեկտի» թռիչք է գրանցվել Ուստ-Ներա Յակուտ գյուղի վրայով՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ տիեզերագնացության ռուս փորձագետ Իգոր Լիսովի՝ դա Meteor-M օդերևութաբանական արբանյակից հեռացված «Ֆրեգատ» բլոկն է եղել:
Այս արբանյակը ուղեծիր է դուրս եկել 2009-ի սեպտեմբերին: Ըստ Լիսովի՝ «Ֆրեգատ» բլոկը պետք է մտներ երկրի մթնոլորտ այսօր՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես 12.56-ին: Դրա հետագիծը անցել է Ուստ-Ներա գյուղի վրայով: