Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Դրամի արժեզրկում, ձեռք բերման գների բարձրացում. Ինչով է պայմանավորված վառելիքի թանկացումը

Վերջին օրերին վառելիքի շուկայում գների բարձրացում է նկատվում։ Թանկացել են և՛ գազը, և՛ հեղուկ գազը, և՛ բենզինը։ Հեղուկ գազը նախկին 150-180 դրամից դարձել է 200-220 դրամ, բենզինը ևս 10-20 դրամով թանկացել է՝ բացառությամբ RanOil-ի, որտեղ անգամ գնանկում է նկատվում։ Թե ինչով է դա բացատրվում՝ դժվար է ասել, բայց մասնագետները մնացած թանկացումները կապում են դոլարի փոխարժեքի բարձրացման հետ։

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հուլիսի 19-ին գազի գինը թանկացավ 10 հազար և ավելի խմ սպառում ունեցող բաժանորդների համար, որից հետո գազալցակայանների գազի գինը բարձրացավ մոտ 6 տոկոսով։ Հայաստանի «Ավտոգազ» ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Տիգրանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վառելիքի թանկացումները պայմանավորված են տարբեր գործոններով, սակայն հիմնական գործոնը, իհարկե, դոլարի փոխարժեքն է։ «Գազալցակայանների պարագայում գազի սակագինը որոշված է դոլարով` 1000 խմ-ի դիմաց 255 դոլար, նրանք ամսվա վերջում գազի դիմաց վճարում են ոչ թե դրամով, այլ դոլարին համարժեք դրամով։ «Գազպրոմը» իրենց ծախսը դոլարով է հաշվարկում»,- ասաց Տիգրանյանը։

Բացի դոլարի փոխարժեքից՝ վառելիքի գների աճը մեր զրուցակիցը մի քանի այլ  գործոններով էլ է պայմանավորում՝ հետպատերազմյան վիճակ, երկրի անկայուն վիճակ, վերահսկողության պակաս և այլն: «Էս ցույցերը, երկրի անկայուն վիճակը, բոլորը գործոններ են, որոնք ազդում են գների բարձրացման վրա։ Դե դրան էլ գումարած դոլարի կուրսի բարձրացումը։ Շատ տարբեր գործոններ կան, որ ազդում են գների բարձրացման վրա։ Ուղղակի այսօր խոսել միայն վառելիքի թանկացումից՝ անիմաստ է։ Կա՞ Հայաստանում ինչ-որ բան, որ չի թանկացել։ Վստահաբար չկա»,- ասաց Տիգրանյանը։

Հեղուկ գազ ներմուծող «Գազ-պրոպան» ընկերությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ հեղուկ գազի թանկացումը պայմանավորված է բացառապես փոխարժեքի տատանումներով: «Մեր լցակայաններում հեղուկ գազը թանկացել է մարտի 5-ից։ Մինչև մարտի 5-ը հեղուկ գազը վաճառվում էր 200 դրամով, հիմա՝ 220 դրամով։ Բարձրացումը պայմանավորված է  բացառապես միջազգային շուկայում գնի ու դոլարի կուրսի բարձրացմամբ»,- ասաց ընկերության աշխատակցուհին։

Վերջինս նշեց, որ իրենք հեղուկ գազի ներկրում իրականացնում են Ռուսաստանից, վճարում են դոլարով և ռուբլիով։ «Մենք  նոր խմբաքանակը գնել ենք արդեն թանկ գնով, հետևաբար մարտի 5-ից թանկացել է 20 դրամով։ Մենք  մեր ցանկությամբ գին չենք բարձրացնում։ Թանկացման պատճառը փոխարժեքի տատանումներն են»,- ընդգծեց աշխատակցուհին։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ շուկայում արձանագրված բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները, ուսումնասիրել և նախօրեին ներկայացրել էր բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխության պատճառները։ Հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է վառելիքի տարբեր տեսակների իրացման գների թանկացումներ, մասնավորպես 10-ից մինչև 30 դրամի սահմաններում։

ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները պայմանավորված են մի քանի հիմնական գործոններով։ Մասնավորապես, նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկաներում տեղի ունեցած գործընթացներով, մասնավորապես՝ շուկայական գործընթացների բնականոն ընթացքի վերականգնմամբ, դրամի փոխարժեքի արժեզրկմամբ և ձեռք բերման գների բարձրացմամբ։

Ձեռք բերման գների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերվող վառելիքի գինը բարձրացել է դեկտեմբեր ամսին նոյեմբեր ամսվա համեմատ համապատասխանաբար՝ շուրջ 5%-ով՝ 92 օկտանային թվով բենզինի մասով, շուրջ 8%-ով՝ 95% օկտանային թվով բենզինի մասով, և շուրջ 12%-ով՝ դիզելային վառելիքի մասով, իսկ 2021 թվականի հունվարից ներկրվող վառելիքի ձեռք բերման արժեքը 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ բարձրացել է համապատասխանաբար՝ 10%-ով՝ 92 և 95 օկտանային թվով բենզինի մասով, և 6%-ով՝ դիզելային վառելիքի մասով։

Միաժամանակ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի բարձրացման պատճառ է հանդիսացել նաև ՀՀ դրամի արժեզրկումը:

ՏՄՊՊՀ-ն, սակայն, այս ուսումնասիրության ժամանակ օրենսդրության հնարավոր խախտման հատկանիշներ չի հայտնաբերել։ Արձանագրված գնային փոփոխությունները դիտարկված ժամանակահատվածում պայմանավորված են եղել ներքին և արտաքին օբյեկտիվ մի շարք շուկայական գործընթացներով։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում