ԱՄՆ նախկին չորս նախագահներն ու նախկին առաջին տիկնայք նկարահանվել են հանրային ծառայության գովազդում, որով կոչ են անում կորոնավիրուսային պատվաստումներ իրականացնել: Տեսահոլովակում նկարահանվել են Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման՝ բոլոր կենդանի նախկին նախագահները, բացի Դոնալդ Թրամփից և նրա կնոջից:
Տեսանյութում ԱՄՆ նախկին ղեկավարները բացատրում են, թե ինչու արժե պատվաստվել: Օրինակ՝ Օբաման ասում է, որ ցանկանում է կրկին հանդիպել իր կնոջ մորը, իսկ Բուշ կրտսերը ասում է, որ ուզում է մեկնել Texas Ranger մարզադաշտ: Գովազդը նաև ցույց է տալիս, թե ինչպես են տեսանյութի մասնակիցները ստանում պատվաստանյութի իրենց դեղաչափը:
Ըստ CNN- ի՝ Թրամփը և նրա կինը՝ Մելանյան, չեն հայտնվել գովազդային հոլովակում, քանի որ հունվարին նրանք պատվաստվել էին Սպիտակ տանը, բայց այդ մասին չէին խոսել: COVID-19 համավարակի հենց սկզբում Դոնալդ Թրամփը թերահավատորեն էր վերաբերվում կորոնավիրուսի մասին տեղեկություններին: