Friday, 26 04 2024
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00

Մեր երկիրն այսօր արյունաքամ է լինում. սթափվել է պետք, բայց ոչ գավառական հաստակողությամբ զոռբայություն անել  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

 -Պարոն Հայրապետյան, Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն ինչպե՞ս եք գնահատում։ Որքանո՞վ է այս ամենում արտաքին հետքը ներկա։ Առհասարակ այս պրոցեսները հայաստանածի՞ն են, թե՞ ոչ։

 Ավելի քան 10 տարի կրկնում էի, թե մեր երկրում ստեղծվում է նախաալեքսանդրապոլյան վիճակ. հիմա հասանք դրան՝ այս ողբերգությանը, աղետին: Հիմա էլ բացառապես դրսի իրենց տերերի հրահանգով իշխանությունն ու հրապարակային ընդդիմությունը պահում են ներքին հյուծիչ լարվածությունը, որպեսզի երկիրն ունակ չլինի դիմակայել ռուս-թուրքական պրոյեկտին, և տերերն առանց լրացուցիչ բարդությունների կարողանան հոշոտել Հայաստանն, ինչպես դա արեցին 1920-21թթ.: Այս ամենի ոչ թե հետքը, այլ ծնունդն է արտաքին: Հայաստանածին են միայն մերոնց խեղված էթնոհոգեբանությունը և տխեղծ աշխարհընկալումը, միով բանիվ՝ որովայնամիտ ու օտարահաճ առմյաշկայությունը:

Այսօր փողոցները փակած ընդդիմությունը որքանո՞վ է վայելում Ռուսաստանի աջակցությունը, որքանո՞վ իշխանությունն ունի Ռուսաստանի աջակցությունը։ Արդյո՞ք Հայաստանում ստեղծված իրավիճակը ձեռնտու է կողմերին։

-Ոչ թե վայելում են Ռուսաստանի աջակցությունը, այլ հենց գործում են ռուսական հանձնարարությամբ՝ թե՛ փողոցները փակած ընդդիմությունը, թե՛ օրապակաս իշխանությունը: Եվ նրանք չեն առաջնորդվում ոչ միայն երկրի շահով, այլև, Ձեր ասած, սեփական ձեռնտու լինելու կանխավարկածով. պարզապես հրահանգ են կատարում՝ ջանալով, որ այդ հրահանգը հնարավորինս անթերի կատարեն ու գերակատարեն՝ հուսալով առաջիկայում ռուսաց ցարից ստանալ Հայաստանի գուբերնատորի յառլիկը:

-Հայաստանը հիմա որքանո՞վ է փնտրում այլընտրանք դրսում։ Հիմա, երբ ամբողջությամբ ուժի մեջ է մտել Հայաստան-ԵՄ Ընդլայնված ու համապարփակ գործընկերության համաձայնագիրը, այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք։

 Շնորհակալություն, որ հիշեցիք մեր երկրի համար այդ կարևորագույն համաձայանագրի մասին. հիմա համատարած աղմուկի մեջ միտումնավոր շրջանցվում է այդ դարակազմիկ իրողությունը: Եվրոպան և մասնավորապես Ֆրանսիան է՞լ ինչ անեն, որ մերոնք խիզախեն աշխարհին չնայել Ռուսաստանի աճուկների արանքից: Հետթրամփյան ԱՄՆ-ի մասին էլ չասենք. դրանք քաղաքակրթական՝ անվտանգային համագործակցության մեկնված ձեռքեր են, որոնք մենք փոխարինում ենք մեր թշնամուն միլիարդների զենք մատակարարածի ու լավրովյան պլան գրածի արյունոտ թաթով: Մինչդեռ հնարավորություն կա՛, պարզապես մեր քաղաքական դասակարգի մեջ բացակայում է խիզախումը՝ մտքի և ոգու խիզախումը:

-Հիմա, երբ Օնիկ Գասպարյանը օրենքի ուժով ազատված է պաշտոնից, Դուք հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ եք։

Այդպես միանշանակ չէի պնդի, թե ԳՇ պետն ազատված է աշխատանքից: Բացի իշխանությունից, հրապարակի ընդդիմությունից կան նաև նախագահ և Սահմանադրական դատարան, որոնք իրենց հերթին կփորձեն ձգձգել, քաոսը խորացնել, հասցնել ամենաուղղակի բախումների: Այսինքն՝ դիմակայությունը դեռ որոշ ժամանակ կշարունակվի, իսկ հեղաշրջում կարվի բացառապես այն ժամանակ, երբ հրահանգ գա Մոսկվայից: Եթե չեկավ այդ հրահանգը, այլ հրահանգվեց շարունակել անորոշությունը՝ է՛լ ավելի ջլատելով ու անիշխանության մատնելով Հայաստանը, ուրեմն այդ բոլոր բեկորներն էլ կխաղան ձգձգման խաղը, և Հայաստանն ուժասպառված կախված կմնա երկնքի ու երկրի արանքում: Մեր երկիրն այսօր արյունաքամ է լինում. սթափվել ու խիզախել է պետք, բայց ոչ գավառական հաստակողությամբ զոռբայություն անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում