COVID-19 համավարակին արձագանքելու հարցում երկրներում թույլ տված ամենամեծ սխալը միայն պատվաստանյութի վրա հույս դնելն է: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Թարիկ Յազարեվիչը:
Lenta.ru- ին տված հարցազրույցում ԱՀԿ ներկայացուցիչը շեշտել է «հանրային առողջության ապահովման հիմնական միջոցառումների» ուժեղացման անհրաժեշտությունը, քանի որ դրանք հիմք են հանդիսանում համաճարակի դեմ պայքարում:
Պետությունները պետք է օգտագործեն առկա բոլոր գործիքները, ներառյալ բարձր տեխնոլոգիաները, կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու համար: