Նախօրեին ձերբակալված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի աջակիցներն այս գիշեր վրանային ճամբար են հիմնել մայրաքաղաք Կիևի կենտրոնում՝ Կրեշչատիկ փողոցում: Ոստիկանությունը ոչ մի կերպ չի խոչընդոտել այդ գործողություններին:
Բողոքի ակցիայի մասնակիցներն, այդուհանդերձ, սպասում են, որ առաջիկա ժամերի ընթացքում ոստիկանությունը կփորձի ցրել հավաքվածներին և կվերացնի վրանային ճամբարը: Հիշեցնենք, որ երեկ Տիմոշենկոյի ձերբակալությունից հետո Լվովում ստեղծվել է բռնապետությանը դիմադրության կոմիտե, որի մեջ են մտել տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպություններ:









































