Sunday, 07 06 2026
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան

Ընկնող օդապարիկի բալաստները

Գալուստ Սահակյանը երեկ երկխոսությանը ենթարկել է իր մտավարժանքներին՝ իրեն բնորոշ բառակազմությամբ հեգնելով Հայ ազգային կոնգրեսին: Մի կողմից թվում է, թե Գալուստ Սահակյանն իրեն վաղուց սպառած իշխանական գործիչ է, որն այլևս չգիտի էլ, թե ինչ է խոսում: Հետևաբար նրա խոսքերին արձագանքելը պարզապես ավելորդ էներգիայի վատնում է, սիզիփոսյան աշխատանք: Ճիշտը նրան ընդհանրապես բանի տեղ չդնելն է, իզուր ուշադրություն չդարձնելն ու այդպիսով նրան անտեղի կարևորություն չտալը:

Բայց, մյուս կողմից էլ տարրական հարց է առաջանում, թե արդյոք Գալուստ Սահակյանին չէ՞ին կարող սաստել, չէ՞ին կարող արգելել այդպիսի տոնով խոսել ընդդիմության հետ, այն դեպքում, երբ կոալիցիայի պատվիրակությունը նստել է բանակցության և քննարկում է արտահերթ ընտրության խնդիրը: Չէ՞ որ Գալուստ Սահակյանն իր մտքերով պղտորում է ջուրը, տալիս է բազմաթիվ շահարկումների հնարավորություն, սրում է իրավիճակը, առաջացնում է անտեղի լարվածություն, անլրջացնում է ներքաղաքական գործընթացը: Մի՞թե իշխանությունը չի հասկանում այդ ամենը, հետևաբար մի՞թե չի կարող Գալուստին հորդորել կամ գոնե մտերմաբար խորհուրդ տալ, որ այլևս այդպիսի տոնով ասուլիսներ չտա:

Չէ՞ որ կուսակցական կարգապահությունը ՀՀԿ-ում այսպես ասած խիստ է դրված և ամեն ՀՀԿ-ական իր պարտքն է համարում այս կամ այն հարցում սեփական կարծիքը պաշտպանելուց կամ հայտնելուց առաջ շեշտել, որ ինքը կուսակցության զինվորն է և կուսակցությունն ինչ ասի, այն էլ կանեն: Ուրեմն ինչո՞ւ կուսակցությունը չի ասում Գալուստին, որ նա լռի: Կուսակցություն ասվածն էլ տվյալ դեպքում, իհարկե, Սերժ Սարգսյանն է:

Ուստի՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի լռեցնում Գալուստին: Ուրեմն նրան պետք է, որ Գալուստը խոսի, և պետք է, որ այդպես խոսի: Իսկ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին պետք, որ Գալուստը այդպես խոսի: Նա դրանով փորձում է իր հանդուրժողության և, այսպես ասած, քաղաքակիրթ պահվածքի գինը, արժեքը բարձրացնել հասարակության կամ միջազգային հանրության աչքին, թե այդուհանդերձ Սերժ Սարգսյանն ավելի լուրջ քաղաքական թիրախներ է փորձում խոցել Գալուստ Սահակյանով: Եթե բանը լիներ միայն հանդուրժողության և քաղաքակրթվածության իմիջը, ապա Սերժ Սարգսյանը վաղուց արդեն պետք է ձեռք քաշած լիներ Գալուստից, որովհետև հենց միայն երկխոսության նախնական երկու-երեք ամիսների ընթացքում նա այնպես վարկաբեկվեց, այնպես արժեզրկվեց նրա խոսքը, որ այլևս Սերժ Սարգսյանին Գալուստ Սահակյանի ֆոնին նայող չկա: Եվ ավելին՝ Սերժ Սարգսյանը թերևս պետք է ավելի բարձր ինքնագնահատական ունենար և հանրության ու միջազգային գործընկերների առաջ ոչ թե Գալուստի, այլ ավելի մեծ կալիբրի գործչի, անհատի հետ համեմատվեր: Այլապես երևի թե նույնիսկ ծիծաղելի կլինի, եթե Սերժ Սարգսյանն ինչ որ մեկին ասի, թե տեսեք ես ինչքան ավելի հանդուրժող և լայնախոհ եմ, քան Գալուստը:

Իսկ ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել Սերժ Սարգսյանը քաղաքական տեսանկյունից՝ այդպես խոսեցնելով Գալուստին, կամ առնվազն չխանգարելով, որ նա այդպես խոսի: Միգուցե գործ ունենք իշխանության փուքսը թողնելու տարբերակի հետ, երբ Սերժ Սարգսյանը, հասկանալով, որ իշխանության ներսում կան երկխոսությունից տագնապածներ, նեղսրտածներ, գուցե՝ նվաստացածներ, որպես նրանց սրտի մխիթարանք՝ թույլ է տալիս գոնե ազատ արտահայտեն իրենց միջի եղածը, լիցքաթափվեն, դուրս հանեն ներսում կուտակվածը, որ այն իշխանության ճամբարում ներքին պայթյուն չառաջացնի:

Իշխանության մեջ հաստատ շատերն իրենց իսկապես լավ են զգում Գալուստին լսելով, համարում են, որ Գալուստ Սահակյանն իրենց սրտից խոսեց, որ իրենք մենակ չեն իրենց նեղսրտության մեջ, որ իշխանությունում դեռ կան «բանական» մարդիկ, որոնք ընդդիմության հետ երկխոսելու աստիճան չեն գժվել: Դա ամենևին էլ երկրորդական հանգամանք չէ Սերժ Սարգսյանի համար: Իհարկե, շատ դժվար է միարժեք խոսել երկխոսության հարցում նրա անկեղծության կամ լուրջ տրամադրվածության մասին, բայց որ կեղծ, թե անկեղծ լինելու պարագայում էլ նա կարող է հայտնվել համակարգի դժգոհության կենտրոնում, անկասկած է: Անգամ այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանն ընդամենը կամենում է ժամանակ շահել և իշխանություն պահպանելու մարտավարությամբ է հանդիպում Կոնգրեսի հետ, ամենևին մտադրություն չունենալով զիջել իշխանությունը, միևնույն է նա չի կարող համակարգին հստակ տեղեկացնել այդ մասին, այսպես ասած՝ աչքով անել համակարգին կամ սեղմել համակարգի ոտքը:

Հետևաբար, իշխանական շրջանակներում վստահությունը կորցնելու ռիսկը նրա համար իսկապես մեծ է, ու դժվար է ասել, թե ինչ վտանգներով հղի: Տարբեր կալիբրի գործիչներին թողնելով ազատ արտահայտվել, Սերժ Սարգսյանը փաստորեն իրեն փորձում է հենց այդ համակարգային անվստահությունից ապահովագրել: Չի բացառվում, որ Սարգսյանը հենց ինքն է հանձնարարում իշխող ուժի որոշ ներկայացուցիչների, որ վեր կենան և կոշտ խոսեն ընդդիմության ու երկխոսության մասին՝ այդպիսով հենց փորձելով «աչքով անել», իբր ինչ երկխոսություն, ինչ բան, մեր դեմ խաղ չի եղել և չի լինելու: Այդ ամենն իհարկե այն դեպքում, եթե իշխանության մեջ դեռ կան Գալուստ Սահակյանին որպես քաղաքական լուրջ գործոն ընկալողներ: Խնդիրը սակայն այն է, որ այդ իմաստով իշխանության և հասարակության պատկերացումների մեջ թերևս կա էական համընկնում: Հետևաբար, Սերժ Սարգսյանի համար Գալուստ Սահակյանով դժվար է լուծել ոչ միայն իր հանդուրժողության ֆոնի խնդիրը, այլ նաև համակարգին մխիթարելու, փուքսը թողնելու խնդիրը:

Գալուստ Սահակյանն արդեն ինքն իրեն հազիվ թե մխիթարի, ուր մնաց՝ մխիթարի իշխանական համակարգի երկխոսությամբ մտահոգ շրջանակներին: Ավելին, այդ պարագայում Սահակյանը կարող է նույնիսկ նյարդայնացնել՝ «մեր սև սիրտ, քո Սահակյան Գալուստ» տարբերակով: Այնպես որ Սերժ Սարգսյանին թերևս ժամանակն է (և գուցե մի բան էլ անց) հրաժարվել Գալուստ Սահակյանի որևէ քաղաքական ծառայությունից: Միակ քիչ թե շատ օգտակարություն նա կարող է ներկայացնել որպես բալաստ, ինչպես ընկնող օդապարիկում, որից պետք է ազատվել: Իշխանությունն այսօր իսկապես շատ նման է ընկնող օդապարիկի, հետևաբար մի քիչ թեթևանալը երևի թե չէր խանգարի:

Գալուստ Սահակյանն ու այլ «էպոխալ» գործիչները կարող են օդապարիկին օգնել միայն այդպես, կամ իշխանությունը նրանց միայն այդպես կարող է օգտագործել: Իհարկե դժվար է համակերպվել այն մտքին, որ գործիչներ, ովքեր իշխանության քաղաքական նպատակներին բազմակի ծառայություններ են մատուցում, կարող են այս անգամ դառնալ մեկանգամյա օգտագործման՝ բալաստ է, ազատվում ես և վերջ: Բայց, ավելի լավ է նրանց օգտագործել վերջին անգամ, քան նրանց դարձնել բեռ ոչ միայն պետության և հասարակության, այլ արդեն նաև սեփական ուսերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում