Friday, 26 04 2024
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Սա ուղերձ է աշխարհին, որ Լեռնային Ղարաբաղը չի հաշտվել պատերազմի արդյունքների հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

https://www.1in.am/assets/uploads/2018/08/00-86.jpg

– Պարոն Օհանջանյան, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին խոսակցություններն արդիականացել են 44 օրվա պատերազմից հետո։ Նույնիսկ նշվում է, որ երբ արդեն Թուրքիան պահանջ չունի հայկական կողմից Ադրբեջանին տարածք վերադարձնելու հետ կապված, այլևս պատճառ չունի փակ պահելու սահմանը ու Հայաստանը թողնելու մեկուսացման մեջ։ Արցախում ինչպե՞ս են նայում այս հեռանկարին, արդյոք դա հնարավո՞ր է, և մեր հասարակությունը պատրա՞ստ է այդ բարելավմանը։

Այն, ինչ այժմ կատարվում է Հայաստանում և Արցախում՝ կապված հետպատերազմյան իրադարձությունների զարգացման հետ, ինձ հիշեցնում է Կաֆկայի «Դղյակ» վեպի հերոսներին: Հայաստանի և Արցախի ներկայիս ղեկավարությունները ոչ միայն դավաճանեցին ամբողջ հայ ժողովրդի շահերին իր եռամիասնության մեջ, ոչ միայն մեղավոր  են մեր ժողովրդի ավելի քան յոթ հազար փառահեղ որդիների մահվան մեջ, բայց նաև այս՝ առանց այդ էլ տկարացած ժողովրդին տեղափոխել են մի սյուրռեալիստական ​​տարածք, որտեղ կարծես թե ազգային արժեքները տանուլ են տվել վայրկենական հետաքրքրությանը։ Եվ դրա իրականացումը կարող է վերջնականապես ոչնչացնել Հայաստանն ու Արցախը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, ես միշտ հանդես եմ եկել որպես դրանց բարելավման հետևողական կողմնակից, բայց ոչ մի դեպքում ի հաշիվ համայն հայության օրակարգի հիմնաքարի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման: Այն, ինչ տեղի է ունենում այժմ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավման ուղղությամբ, տեղի է ունենում Թուրքիայի կողմից հայցը մերժելու կոնտեքստում՝ կապված ինչպես Ցեղասպանության, այնպես էլ Մոսկվայի անարդար պայմանագրի հետ… Իհարկե, Թուրքիան պետք է ուրախ լինի ամրապնդել այդ նվաճումները՝ ինտենսիվորեն զարգացնել Հայաստանի տարածքը՝ հետագայում բացառելու համար այդ օրակարգին վերադառնալու ցանկացած հնարավորություն: Լեռնային Ղարաբաղում բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները այժմ զբաղված են այլ խնդիրներով, որոնք ծագել են իրենց հայրենիքի կորստի արդյունքում և ոչ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմամբ։

– Օրերս Արցախի խորհրդարանն ընդունեց հայտարարություն, համաձայն որի՝ նշվում է, որ Արցախի Հանրապետությունը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո, և սահմանդրորեն նրա տարածքներից Ադրբեջանի վերահսկողության տակ անցածները համարվում են օկուպացված։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, ի՞նչ կտա այս հայտարարության ընդունումը։

Կարծում եմ, որ սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է, և հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվացնի իր գործողությունները միջազգային բոլոր միջկառավարական հաստատությունների կողմից այդ փաստը ճանաչելու ուղղությամբ: Սա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերջնական որոշման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի համատեքստում: Սա նաև լուրջ ուղերձ է ամբողջ աշխարհին, որ Լեռնային Ղարաբաղը չի հաշտվել պատերազմի արդյունքների հետ։ Իհարկե, Ադրբեջանը պետք է վերադարձնի գրավյալ բոլոր տարածքները և հարգի միջազգային իրավունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համատեքստում: Ադրբեջանի շահերից է բխում կամավոր վերադարձնել այդ տարածքները և սկսել խաղաղ բարիդրացիական հարաբերություններ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ, հակառակ դեպքում կխաղա հայերի բումերանգի և վիրավորված ազգային արժանապատվության էֆեկտը, որը կարող է նոր պատերազմ հրահրել իրենից օկուպացրած տարածքները վերադարձնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում