Friday, 26 04 2024
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ

Ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման բանալին

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման շուրջ քննարկումները շարունակվում են, որոնք իհարկե մեծավ մասամբ հանգում են մտքին, որ լավագույն կամ առնվազն եղածների մեջ ամենառացիոնալ և հանրօգուտ, պետության և պետականության համար առավել նպաստավոր հանգուցալուծումը կարող է լինել արտահերթ ընտրությունը: Թվում է, որ դա անվիճելի հանգամանք է: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ արտահերթ ընտրությունը միջոց է, որը ամենևին կախարդական փայտիկ չէ: Այսինքն՝ դրա անցկացումն ինքնին չի լուծի որևէ հարց, եթե չձևավորվի դրա շուրջ հանրային-քաղաքական կոնսենսուս: Այդ մասին խոսել ենք բազմիցս:

Արտահերթ ընտրությունը պետք է դառնա բոլորի ընտրությունը՝ իբրև հանգուցալուծման մեխանիզմ, այլապես այն աշխատող չէ: Անգամ մեծամասնության ընտրություն լինելու դեպքում այն աշխատող չէ, որովհետև հետո հարց է առաջանալու՝ ինչ է անելու մեծամասնությունը, եթե փոքրամասնությունը շարունակի մնալ փողոցում և վարել ապակայունացման վրա խաղադրույքով քաղաքականություն: Իսկ առնվազն դա անելու ռեսուրս այդ փոքրամասնությունն ունի: Մեծամասնությունն այդ դեպքում կստանա ուժի կիրառման լեգիտիմ իրավունք, բայց դա էլ չի լուծելու հարց, այստեղ չի կարող լինել որևէ կասկած:

Ըստ այդմ՝ գլխավոր հարցն այն է, թե ինչպես բերել ներքաղաքական դիմակայության կողմերին արտահերթ ընտրության շուրջ կամ որևէ այլ քաղաքական հանգուցալուծման մեխանիզմի շուրջ համաձայնության: Սա է գլխավոր խնդիրը, որ պետք է լուծել, և որից կողմերն առայժմ շատ են հեռու: Այստեղ առավելագույն պատասխանատվությունը արմատական ընդդիմության դաշտում է, որովհետև համենայնդեպս այդ դաշտում է, որ իսպառ մերժվում է որևէ երկխոսության հնարավորություն: Եվ այստեղ է, որ առաջանում է հարցը կամ համոզումը, որ այդ ընդդիմության շրջանակում իրական օրակարգը պետությունը և դրա առաջ կանգնած մարտահրավերները չեն, այլ իշխանությունը, որի համար նրանք պատրաստ են նաև ստեղծել իրավիճակ, որից օգտվել կարող են միայն ու միայն այն ուժերը, որոնց ձեռնտու է Հայաստանը, այսպես ասած, խաղից հանելը:

Դրա մասին են վկայում և այն հայտարարությունները, որ հնչում են Ադրբեջանից և Թուրքիայից, որոնք, առերևույթ աջակցելով Հայաստանի իշխանությանը, իրականում ջուր են լցնում արմատական ընդդիմության ջրաղացին՝ խորացնելով Հայաստանի ներքաղաքական կյանքում իռացիոնալ և ապակառուցողական դիմակայությունն ու դիսկուրսը, թույլ չտալով Հայաստանում քննարկումներ, որոնք սկսելու են արդեն պտտել թեև պատերազմի հետևանքով վնասված, ծանր կորուստ կրած, սակայն դեռևս կանգուն ջրաղացը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում