ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը կարող է 2021 թվականի ապրիլին Սպիտակ տանը ընդունել Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգային: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Սուգան կարող է դառնալ առաջին օտարերկրյա ղեկավարը, ում հետ Բայդենը կհանդիպի դեմ առ դեմ:
Նշվում է, որ այցի ժամկետների վրա կարող է ազդել COVID-19 համավարակը:
Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը: