Նշվել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստումների քանակը, որոնք արվել են աշխարհում պատվաստումների մեկնարկից ի վեր, հաղորդում է Bloomberg-ը:
Պատվաստումների արշավի շրջանակում, որն անցկացվում է աշխարհի 111 երկրներում, ընդհանուր առմամբ օգտագործվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ավելի քան 299 միլիոն դեղաչափ:
Ամենաշատ պատվաստումները կատարվել են ԱՄՆ-ում՝ 87.9 միլիոն դեղաչափ, ինչպես նաև Չինաստանում, որտեղ ներարկումների համար օգտագործվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի 52.5 միլիոն դեղաչափ:
Այնուհետև հաջորդում են ԵՄ երկրները, որտեղ կատարվել է 39.8 միլիոն պատվաստում, ինչպես նաև Բրիտանիան, որտեղ ներարկումների համար օգտագործել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի 22.9 միլիոն դեղաչափ: