ԱՄՆ-ում պատրաստել են օդային բազավորման լազերային թնդանոթի մակետը, որը նախատեսված է կործանիչների վերազինման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Shield համակարգի փորձարկումները կսկսվեն ամռանը, երբ պատրաստ կլինի էներգետիկ կայանքը և ճառագայթի կառավարման համակարգը: 2024թ.-ին կսկսվեն ամբողջ համալիրի լիարժեք ցամաքային փորձարկումները:
Նախատեսվում է, որ լազերը պետք է ոչնչացնի ինքնաթիռին մոտեցող «երկիր-օդ» կամ «օդ-օդ» հրթիռները:
Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ մարտական ինքնաթիռները լազերով հանդերձելու համար տասնյակ տարիներ կպահանջվեն՝ էներգետիկ կայանքների մեծ չափերի պատճառով: