Friday, 17 05 2024
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան

Քոչարյանը վտանգավոր գործի կատարումը թողել է Սերժ Սարգսյանի վրա

Ռոբերտ Քոչարյանն այսօր հաստատեց այն, ինչի մասին հայտարարել էր Սուրեն Սունենյանցը 17-ի ֆորմատը լքելիս, և ինչը հերքել էր Քոչարյանի որդին․ այն է՝ այդ ֆորմատում իրական որոշումներ կայացնողները եղել են երկու նախկին նախագահները։ Հասականալիորեն, նրանց վրա է ընկած նաև կազմակերպաֆինանսական բեռը։

Բայց անգամ այդքանով հադերձ, այլևս 15-ում /Ալյանսը վաղ է դուրս եկել, հետո Սուրենյանցը, իսկ Ժառանգությունը լինելով 13-ի ստորագրողներից մեկը տեսանելի չէ ընդհանրապես/ երկրորդ և երրորդ նախագահների հարաբերությունների պատկերը այդքան էլ պարզերից չէ։

Որքան էլ դեկտեմբեր-հունվարին Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց Վազգեն Մանուկյանի, ասել է թե՝ նաև որոշումների ընդունման վրա իր դոմինանտ ազդեցությունը պահելու համար /հունվարին վերջում քոչարյանականներն ու սարգսյանականները առաձին հավաքներ էին անում, իսկ առաջինները պնդում էին, թե առաջնորդը պետք է փոխվի/, Քոչարյանը հարմարվեց այդ դերին՝ բայց յուրօրինակ ձևով պատժելով Սերժ Սարգսյանին, չի բացառված նաև՝ Վազգեն Մանուկյանին։

Այսօրվա հարցազրույցում ԳՇ 19 զինվորականների հայտարարության մասին Քոչարյանի արտաբերածը բառացի կրկնում է այդ տեքստը, ինչը մատնում է, որ այդ տեքստին նա ավելի մոտ կանգնած, քան Սերժ Սարգսյանը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը վերջինիս մեղադրեց Օնիկ Գասպարյանի վրա ազդեցության կապակցությամբ։

Քոչարյանն ակնհայտ դարձրեց, որ իրեն նետված ձեռնոցի պարագայում Սերժ Սարգսյան-Վազգեն Մանուկյան-15-ի առաքելությունը տեսնում է իշխանության ու նրա հենարանների շարունակական քանդումը /պլան Ա և Բ/, այդ գործում գովեց Վազգեն Մանուկյանի պատմական փորձն ու առաքելությունը, չնայած արդեն իսկ նրա դեմ քրգործ է հարուցվել, ու նաև նրանց վրա թողնելով նաև բանակին արդեն իսկ հասցված ու հասցվելիք վնասը։ Իսկ իրեն վերապահեց ընդամենը այդ ամենին զորակցողի ու շիրա տվողի դերը, հասկացնելով, որ ինքը կմասնակցի հնարավոր ընտրություններին “հաղթելու համար”։ Այսինքն՝ կեղտոտ, վտանգավոր ու անպատվաբեր գործը թողնում է Սերժ Սարգսյանի ու Վազգեն Մանուկյանի վրա, մանավանդ, որ վերջիններս հայտարարել են, թե քաղաքականության մեջ լինելու են, բայց պետության ղեկավար պաշտոնին վերադառնալ չեն հավակնում․․․․

Բայց սա ամբողջը չէ։

Ամենաուշագրավն այն է, որ Քոչարյանն ասում է, թե երկրորդ ու երրորդ նախագահներով /ներառյալ երկու գեներալ գնդապես/ համակարծիք ու կասկածում են “ուղղորդված պատերազմի” վարկածի առնչությամբ։ Երկու նախագահների հենց այդ ընդհանուր կասկածների համատեքստում էր, որ նախ Մովսես Հակոբյանը, ապա Սերժ Սարգսյանը բարձրաձայնեցին Իսկանդերի թեման, որին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ բոլորով միասին գրգռելով Մոսկվային, քանի որ կասկածի տակ էր դրվել ռուսական ռազմարդյունաբերության հպարտություններից մեկը։

Արդյունքում կարճատև փոթորիկից հետո Կրեմլն ու Փաշինյանը կարողացան “համաձայնել”, որ Փաշինյանին սխալ են զեկուցել /բնականաբար զեկուցողն էլ եղել նույն ԳՇ-ն, իմա՝ Օնիկ Գասպարյանը, ում հետ Սերժ Սարգսյանի ունեցած հեռախոսազրույցի փաստն անզգուշաբար հաստատեց Սերժ Սարգսյանի փեսան/, իսկ Պեսկովն այսօր ոչ պատահականորեն Ռուսաստանի բարեկամ գործիչների թվում նշեց միայն Նիկոլ Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանին, այդ ցանկում չհիշատակելով Սերժ Սարգսյանի անունը որպես քաղաքականությամբ “զբաղվող”․․․․

Այդպիսով՝ Քոչարյանը վտանգավոր գործի կատարումը թողել է Սերժ Սարգսյանի վրա, նրան դարձրել Մոսկվային ոչ բարեկամ, ու նաև հասել նրան, որ Իսկանդերի աղմուկի համար Ռուսաստանը վերջինիս ակնհայտորեն չի ներել, թեպետ միասին են սադրել այդ թեման, քանի որ “կասկածել են վարչապետի վարքագիծը”։

Մինչդեռ իր համար Քոչարյանն սահմանել է Սերժ Սարգսյանի ու Վազգեն Մանուկյանի կողմից բացված ճանապարհով ընտրություններին մասնակցելը․․․ Իհարկե, Մոսկվայից նաև ասացին, որ դեմ չեն լինի, որ նա մասնակցի հնարավոր ընտրություններին, թեպետ ծանր ու կարևոր աշխատանք են տանում Փաշինյանի հետ, ինչը նշանակում էր, որ Քոչարյանին առայժմ Փաշինյանի փոխարինող չեն տեսնում․․․

Ճիշտ և ճիշտ պատերազմի նման․ Քոչարյանն այն գցեց Սարգսյանի գրպանը, իսկ վերջինս՝ Փաշինյանի գրպանը։ Նույն մեխանիզմով Իսկանդերը գցեցին մեկը մյուսի գրպանը․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում