Փողոցային կատուն քիչ է մնացել խափանի Լոնդոնի գերարագ գնացքների ժամանակացույցը:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համառ կենդանին բարձրացել է Մանչեսթեր մեկնել պատչաստվող գնացքի առաջին վագոնի տանիք:
Կենդանուն տանիքից արագ հեռացնել հնարավոր չէր, ուստի ուղևորներին պահեստային գնացք են տրամադրել: «Գերի ընկած» գնացքը մնացել է կայարանում, իսկ աշխատակիցները ստիպված են եղել սպասել մոտ երկուսուկես ժամ, մինչ կատուն լքել է մեքենան: Հնարավոր է եղել համոզել նրան իջնել միայն այն բանից հետո, երբ կողքին դրվել է աղբի տարա, որի վրա հարմար է եղել ցատկել:
Երկաթուղու աշխատողները նշել են, որ եթե գնացքը մեկներ կատվի հետ, կենդանուն մահացու վտանգ կսպառնար. գնացքն արագանում է մինչև 200 կմ / ժամ: Կայարանի աշխատակիցները հավելել են, որ ուրախ են, որ կատուն ստիպված չի եղել սպառել իր ինը կյանքերից մեկը: