Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ինչ է դրվել Փաշինյանի, Պուտինի և Ալիևի սեղանին

Հայաստանի ներքաղաքական կյանքի մարտիմեկյան բումը կլանեց ուշադրությունը, դրանից զգալի դուրս թողնելով թերևս Հայաստանի ու ռեգիոնալ քաղաքականության տեսանկյունից բազմակի կարևոր գործընթացի հերթական հանգրվանը: Խոսքը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպման մասին է, որը տեղի ունեցավ դեռևս հունվարի 11-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ համաձայնությամբ սահմանված ժամանակացույցով: «Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները», ասված էր հունվարի 11-ի մոսկովյան Բարձր մակարդակի եռակողմ հանդիպման արդյունքի հայտարարության չորրորդ կետով: Խոսքն ըստ էության վերաբերում է Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակմանն ու հաղորդուղիների բացմանը, ինչը, բնականաբար, ունի ոչ միայն տնտեսական նշանակություն, այլ ռազմա-քաղաքական երանգներ: Սակայն հարցն այստեղ այն է, որ այդ ամենի ֆոնին ոչ միայն Հայաստանում է բուռն ներքաղաքական պայքար, ճգնաժամ ու փակուղի՝ ռազմական հեղաշրջման անորոշ սինդրոմներով, այլ բավականին նուրբ հանգամանքներ են առկա Հայաստան-Ռուսաստան՝ «Իսկանդերի» պատմությունը, և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում, որտեղ Ալիևը հարց է բարձրացնում Մոսկվայի առաջ, թե ինչ նպատակով է Ռուսաստանն արդիականացնում հայկական բանակը: Այդ ֆոնին ի՞նչ առաջարկներ ու կոնկրետ մշակումներ և ի՞նչ ժամանակացույց է ներկայացրել եռակողմ աշխատանքային խումբը:

Այն նուրբ շերտավորված զարգացումները, որ առկա են վերը թվարկված ուղղություններով, արդյո՞ք կարող են կապված լինել հենց հաղորդուղիների հարցում մոտեցումների և դիրքորոշումների էական տարբերությամբ: Եվ արդյո՞ք դա չէ նաև պատճառը, որ օրերս Ալիևը կոշտացրեց դիրքերը ռազմագերիների հարցում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետ, իսկ Հայաստանի վարչապետն էլ այդ հարցի համար պատասխանատվությունը հավասարաչափ համարեց նաև Ռուսաստանինը: Միևնույն ժամանակ, այդ ֆոնին բավականին դանդաղ լարվածություն է ծավալվում ԱՄՆ նոր վարչակազմի և Թեհրանի միջև: Ջո Բայդենը հրամայել էր Սիրիայում հարվածներ հասցնել իրանյան դիրքերին և օբյեկտներին, որտեղից, ըստ Վաշինգտոնի՝ պլանավորվում և գրոհներ են կազմակերպվում Իրաքի և ռեգիոնի ամերիկյան բազաների դեմ: Եթե ԱՄՆ-Իրան դիմակայությունը զարգանա հենց այդ լարվածության տրամաբանությամբ, ապա Կովկասի ռեգիոնալ հաղորդուղիների հարցը կարող է սառել, քանի որ կբարձրանա այդ լարվածության՝ Կովկասի վրա որոշակի տաք ազդեցության հավանականությունը: Սա, իհարկե, կլինի Հայաստանի համար բավականին անցանկալի սցենար: Պետք է հուսալ, որ Բայդենի վարչակազմը կոշտ խոսելով Իրանի հետ, այդուհանդերձ կգերադասի դիտարկել դա ոչ թե իրանյան խնդրի լուծման ճանապարհ, այլ Իրանը դիվանագիտական լուծման դաշտ բերելու ճանապարհ: Եվ պետք է հուսալ նաև, որ Թեհրանը ևս կգնահատի իրավիճակը համարժեք, քանի որ ռեգիոնալ ևս մեկ անկայունությունը կարող է արդեն տարածքներ արժենալ նաև Թեհրանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում