Այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ Սոֆյա Հովսեփյանի ելույթին և ասաց. «Նա խոսում է համախմբման մասին, բայց տարանջատվել է այն թիմից, որի շնորհիվ հայտնվել է ԱԺ-ում»:
Խոսելով թմբուկների մասին` նա ասաց. «Էդ մասին խոսում են այն մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ է կատարվել: Դա միասնության, ուժի, համախմբվածության իմաստ ունի, և չեն խոսում, որ բռնություն են ներկայացնում»:
«Եկեք բոլորս որոշում կայացնենք, որ պատրաստ ենք հետքայլ անել հանուն ՀՀ կայունության, ՀՀ շահերի և հանուն էն ապագայի, որ մենք միասին կառուցելու ենք»,- ամփոփեց Ալեն Սիմոնյանը և հույս հայտնեց, որ իր հորդորը տեղ կհասնի:
Մանրամասն՝ տեսանյութում: