Մուլտիմիլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ մարդկությունը կվերադառնա բնականոն կյանքի 2022թ.-ից ոչ շուտ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ հաղթանակից հետո: Ներկայումս, ըստ նրա, մարդիկ «բավարար ջանքեր չեն գործադրում համավարակին վերջ տալու համար», փոխանցում է CNN-ը:
Մասնավորապես, Գեյթսը հիշեցրել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու վտանգի մասին: Սակայն, քովիդի դեմ պատվաստանյութերը առաքում են «հարուստ երկրներ»: Նա միջազգային հանրությանը կոչ է արել ավելացնել դրանց արտադրությունը:
Միևնույն ժամանակ, Գեյթսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կվերադառնա նորմալ վիճակի մինչև 2021թ.-ի աշունը, քանի որ այդ ժամանակ արդեն կգործեն գրեթե բոլոր դպրոցները: