Friday, 26 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը

Վախենամ՝ եթե այս հավաքները շարունակվեն երկու կողմերից, լուրջ բախումներ տեղի ունենան. Հարութ Սասունյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը, և Սփյուռքն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, արդյոք չպե՞տք է մտածի պետության կողքին կանգնելու մասին:

– Սփյուռքահայությունը միշտ էլ եղել է պետության ու հայրենիքի կողքին՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարը, որ կուսակցությունից է: Մենք շարունակում ենք մեծ մտահոգությամբ հետևել Հայաստանի ներքին խլրտումներին և վախենում ենք, որ այս զարգացումները լավ ավարտ չունենան: Հուսանք՝ լավ ավարտ կունենան, բայց խորապես մտահոգ ենք: Իրողությունն այն է, որ Սփյուռքը գործնական որևէ քայլ չի կարող անել բացի խորհուրդ տալուց, հորդորելուց, հանդարտության, խաղաղության կոչեր անելուց:

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Սփյուռքը պետք է անմիջական մասնակցությո՞ւն ունենա ՀՀ-ում ստեղծված իրավիճակը շտկելու համար:

– Դժբախտաբար, Սփյուռքը Հայաստանում ոչ պաշտոն ունի, ոչ դերակատարություն: Կարող է միայն իր հայրենասիրական խոսքն ասել, հանդարտության կոչեր ուղղել, դրանից զատ ոչինչ չի կարող անել, քանի որ մենք այդտեղ ոչ պաշտոն ունենք, ոչ լիազորություն: Իմ 30 տարվա փորձառությունը ցույց է տալիս, որ միակ բանը, որ կարող ենք անել՝ խորհուրդ տալն է, բայց Հայաստանի ղեկավարները ոչ անցյալում, ոչ էլ հիմա երբեք խորհուրդ չեն ուզել լսել: Իրենք մտածել են, որ ամեն բան գիտեն և ոչ մեկից որևէ բան սովորելու չունեն:

Հայաստանում ստեղծված իրավիճակը ինչի՞ կարող է հանգեցնել: Մի կողմից՝ տեսնում ենք իշխանության կազմակերպած հանրահավաք, մյուս կողմից՝ ընդդիմության: Այս իրավիճակը պայթյունավտա՞նգ է՝  ըստ Ձեզ:

– Անշուշտ պայթյունավտանգ է, և դա է պատճառը, որ մտահոգ ենք: Հակադրությունը շատ լարված է, ամեն կողմից շատ ծայրահեղ խոսքեր են հնչեցնում իրար հասցեի: Երբ պատերազմն ավարտվեց շատ վատ հետևանքով, ես վերջին ամիսներին խորապես մտահոգ էի, որ վատ կացությունը կարող է ավելի վատ լինել: Մի բան է՝ պատերազմը պարտվել թշնամու հարձակումների տակ, մեկ այլ բան է՝ մենք իրար դեմ դուրս գանք, ճամբարների բաժանվենք ու սկսենք իրար վնաս տալ: Դա շատ ավելի վատ է, քան թշնամու հասցրած վնասը: Վախենամ, որ եթե այս հավաքները շարունակվեն երկու կողմերից, կարող են լուրջ բախումներ տեղի ունենալ, և շատ ավելի վատ իրավիճակ ստեղծվի: Եթե ես առիթ ունենայի պարոն Փաշինյանին մի խորհուրդ տալու, կոչ կանեի ոչ մի զանգվածային հավաք չկազմակերպել և փորձել շատ լռելյայն խորհրդակցություններ կազմակերպել, հանդարտեցնել մթնոլորտը: Որովհետև ամեն անգամ, երբ զանգվածային հավաքներ են լինում, փողոցներում քայլում են, վանկարկում են զանազան կոչեր, դա ավելի դրդում է բոլորին, ավելի զգացական են լինում: Վախենամ՝ սա լավ ավարտ չունենա:

Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ կապված ամերիկյան արտադրության «Բոինգ 737» օդանավի գտնվելու վայրի հետ: Սա կարո՞ղ ենք սադրանք համարել հայ-ամերիկյան հարաբերություններում:

– Չեմ կարծում, որ սադրանք է, և չեմ կարծում, թե որևէ կապ ունի հայ-ամերիկյան հարաբերությունների հետ: Սա զարմանալի մի դեպք է, որ ես ուղղակի չեմ հասկանում, թե մեր պետությունը քանի օր կամ քանի շաբաթ պետք է սպասի, որ մի շատ հստակ հայտարարություն անի, թե ինչ է պատահել և ինչու է պատահել: Սա, իհարկե, զարմանալի է, բայց զարմանալի բաներ տեղի են ունենում աշխարհի բոլոր կողմերում: Այդ հարցը մասնագիտորեն չհետապնդելը, չպարզելը շատ այպանելի է:

Կարո՞ղ է սա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ:
Չեմ կարծում, թե նման բան լինի, եթե, իհարկե, ավելի զարմանալի դեպքեր չպատահեն, և չբացահայտվի, որ, օրինակ, պետական կամ ոչ պետական մարդիկ օդանավը դիտավորյալ առևանգել են և տարել Իրան: Չեմ կարծում, թե այդպես է, բայց եթե այդպիսի բան բացահայտվի, այդ դեպքում է, որ կարող է որոշ լարվածություն ստեղծվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում