Tuesday, 14 05 2024
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին

ԱՄՆ հետախուզությունը սկսել է որոնել 22 զինվորականների տվյալներ գողացած ռուս հաքերին

ԱՄՆ գաղտնի ծառայությունը փնտրում է Պատվո շքանշանով պարգևատրված 22 ամերիկացի զինվորականների անձնական տվյալները գողացած ռուս հաքերին, գրում է Daily Beast պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ գաղտնի ծառայության հայտարարությունը:

Պարբերականի համաձայն՝ տվյալները գողացել են թանկարժեք ապրանքներ գնելու համար՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարության կողմից ղեկավարվող մանրածախ խանութների ցանցի միջոցով: Ինչպես նշված է, կիբերհարձակման արդյունքում չարագործը մոտ 55,000 ԱՄՆ դոլարի ապրանք է գնել:

ԱՄՆ գաղտնի ծառայությունը պնդում է, որ գնված ապրանքներն ուղարկվել են ԱՄՆ-ի 20 տարբեր հասցեներով, իսկ հետո ծանրոցներն ուղարկվել են Ռուսաստան:

Պարբերականի տվյալներով, հաքերը դիմել է միջնորդների ծառայություններին`ծանրոցները տարբեր հասցեներով հասցնելու համար: «Սուրհանդակներից» մեկը պարզաբանել է, որ «չի իմացել այն անձի անունը, ում համար աշխատել է», իր «պաշտոնական» պարտականությունների շարքում ծանրոցներ ստանալն ու ապրանքներն այլ հասցեներով ուղարկելն է եղել՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ի ներսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում