Ավտոմոբիլային վառելիքի գների բարձրացման պատճառով ցուցարարները փակել են Թբիլիսի-Ռուսթավի մայրուղին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Վրաստանի մայրաքաղաքը Քվեմո Քարթլի մարզի վարչական կենտրոնին կապող ճանապարհը երկու ուղղություններով մեկ ժամ փակ է եղել: Հարյուրավոր մեքենաներ հայտնվել են խցանման մեջ Ռուսթավիի մուտքի մոտ գտնվող ավտոշուկայի մոտակայքում:
Ակցիան սկսվել է ավտոերթով:
Ավտոմեքենաների տերերը լիազորված անձանցից պահանջել են արձագանքել հանրահավաքին և իրենց հետ քննարկել վառելիքի գնի բարձրացումը: