Wednesday, 08 05 2024
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ

Յուդաշկինը՝ իր հիվանդության մասին

Ռուս դիզայներ Վալենտին Յուդաշկինը «Դոժդ» հեռուստաալիքի հեռուստահաղորդավարուհի Նատալյա Սինդեևայի հետ զրույցում առաջին անգամ խոսել է իր հիվանդության մասին: Նա ասել է, որ մի քանի տարի է՝ պայքարում է քաղցկեղի դեմ:

Հինգ տարի առաջ դիզայները սկսել է գլխացավեր ունենալ՝ պատմել է նա: Սովորաբար Յուդաշկինը իր առողջական վիճակը ստուգում է Լոս Անջելեսում, բայց 2016-ին նա բաց էր թողել այցելությունը կլինիկա: Երբ ցավերը սկսել են սաստկանալ, դիզայներին խորհուրդ են տվել դիմել Բուրդենկոյի անվան կենտրոն: Հետազոտություններից հետո պարզվել է, որ դիզայները քաղցկեղ ունի:

«Սկզբում եղել է երիկամների քաղցկեղ. այն եղել է օջախը, հետո մետաստազներ են հայտնաբերել գլխում: Ըստ երևույթին, դա տեղի է ունեցել մեկ տարվա ընթացքում»,- խոստովանել է 57-ամյա մոդելավորողը հաղորդման եթերում:

Յուդաշկինը իրեն բուժող ակադեմիկոս Դավիդովին անվանել է իր երկրորդ հայր: Նա նշել է, որ իր հարազատները հանգիստ են արձագանքել իր հիվանդության մասին լուրերին, նա շարունակել է ստեղծագործել: Միևնույն ժամանակ, բուժման կուրսից հետո Յուդաշկինը սկսել է պարբերաբար զբաղվել իր առողջությամբ:

Նրա խոսքով՝ «նման պատմության միջով անցնողների» համար ամենադժվարը կրկին ստուգման գնալն է: Սակայն անհրաժեշտ է հասցնել ապրել, ինչ-որ բան անել, շեղվել և «նաև լավ տեսք ունենալ»՝ պարզաբանել է դիզայները:

«Դու քեզ պատրաստում ես բարոյապես և դրանից հետո ևս երեք ամիս մի փոքր օդ ես ստանում: Արդեն ապրում ես ոչ թե տարիներով, այլ այդպիսի եռամսյակներով»,- ամփոփել է Յուդաշկինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում