Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների․ Fip.am

fip.am-ը գրում է․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ին հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել:

«Առկա օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության համաձայն, որը հաստատվել է նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգի կողմից, այդ տիպի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ»,- նշել էր  ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 23-ին, 1in.am-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությանը, թե ինչո՞ւ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդերը» չի կրակել, հայտարարել էր, որ «Իսկանդերը» ողջ հզորությամբ չի պայթել։

Ռուսական պաշտպանական գերատեսչությունից կարծիք էին հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել տարածաշրջանում համալիրների օգտագործման հարցում։ «Ըստ ամենայնի, Հայաստանի Հանրապետության վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա սխալ տեղեկատվություն է հաղորդել»,- հավելել էր ՌԴ ՊՆ-ն։

Այսօր՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան և տեղական ԶԼՄ-ների հետ ասուլիսի ժամանակ ևս հայտարարել է, որ ադրբեջանական կողմը 2020-ի աշնանը Ղարաբաղում մարտերի ընթացքում չի արձանագրել Հայաստանի կողմից «Իսկանդեր» համալիրների օգտագործում:

«Իսկանդեր», այդուհանդերձ, հայկական կողմը կիրառել է

Դեռևս պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ հայ զինվորները ոգևորությամբ ներկայացնում էին «Իսկանդերի» առնվազն երկու հրթիռների արձակումն Ադրբեջանի ուղղությամբ։

Տեսանյութի հետ կապված, սակայն, եղան հակադարձումներ, որ այնտեղ այլ հրթիռային համակարգ է երևում։ Հատկանշական է, որ ՀՀ և ԱՀ Զինված ուժերի սպառազինությունում կա երեք տեսակի օպերատիվ տակտիկական հրթիռ՝ «Տոչկա», Ռ-17 «Էլբրուս» («Սկադ-Բ») և «Իսկանդեր»: Տեսանյութում հստակ երևում է, որ միևնույն արձակման կայանը 41 վայրկյան տարբերությամբ արձակում է երկու հրթիռ: Նշված երեք տեսակի տակտիկական հրթիռների կայանքներից «Տոչկան» ու «Էլբրուսը» կրում են մեկական հրթիռ, և կայանքից այլ հրթիռ արձակելու համար պետք է այն վերալիցքավորել, ինչը բավականին երկար գործընթաց է (ավելի քան 15 րոպե): «Իսկանդերի» արձակման կայանը, սակայն, կրում է երկու հրթիռ և կարող է դրանք բաց թողնել այդպիսի ժամանակահատվածում:

Ավելին, տեսանյութում նաև երևում է, որ երկու հրթիռների արձակումից առաջ կայանքի նկատմամբ դրանց դիրքը տարբերվում է: Դա ամբողջությամբ բնորոշ է «Իսկանդերին», քանի որ դրա արձակման կայանում հրթիռները տեղակայված են աջից և ձախից:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ինչպես Ռուսաստանի պաշտպանության նախարարության, այնպես էլ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե «Իսկանդեր» հրթիռային համալիրները Արցախյան վերջին պատերազմի ընթացքում չեն կիրառվել, իրականությանը չեն համապատասխանում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Զինված ուժերի սպառազինությունում առկա են «Իսկանդեր-Է» տեսակի օպերատիվ տակտիկական հրթիռներ: Դրանք կրում են 480 կգ զանգվածով մարտագլխիկներ և ունեն 280 կմ հեռահարություն: Կախված մարտագլխիկի տեսակից՝ «Իսկանդերի» բեկորները կարող են մահաբեր լինել պայթյունից ընդհուպ մինչև 200 մետր հեռավորության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում