ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսային բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Զրույցի ընթացքում ամերիկացի քաղաքական գործիչը ցանկություն է հայտնել շարունակել աշխատանքը երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, ինքը մտադիր է դրանք հնարավորինս բաց դարձնել:
«Նախագահը դրական գնահատեց ամերիկա-սաուդյան մի շարք ակտիվիստների վերջերս ազատ արձակումը և ընդգծեց ԱՄՆ-ի համար մարդու համընդհանուր իրավունքների կարևորությունը», – նշել է Սպիտակ տան մամլո ծառայությունը։ :
Երկխոսության արդյունքում կողմերը պայմանավորվել են աշխատել այն հարցերի շուրջ, որոնք ընդհանուր հետաքրքրություն են առաջացնում: