ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը երկարաձգել է երկրի արտակարգ ռեժիմը, որը սահմանվել է COVID-19 համավարակի պատճառով: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
«2020 թվականի մարտի 13-ին հայտարարված և 2020 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտած ազգային արտակարգ իրավիճակը պետք է շարունակվի 2021 թվականի մարտի 1-ից հետո … Ես երկարաձգում եմ ազգային արտակարգ իրավիճակի ռեժիմը», – հաղորդել է Բայդենը:
Ինչպես հաղորդվել է, կորոնավիրուսային համավարակը ավելի շատ ամերիկացիների կյանք է խլել, քան երկու համաշխարհային պատերազմներն ու Վիետնամի պատերազմը միասին վերցրած: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում արձանագրվել է COVID-19 կորոնավիրուսի 28,297,193 դեպք, մահացել է 504,135 մարդ: