ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովի խոսքով՝ այստեղի ռուսական համայնքը բավական ապաքաղաքական է, մինչդեռ ՌԴ-ում հայկական համայնքը շատ քաղաքականացված է։ Նշում է՝ ՌԴ-ում ապրող հայերը այստեղի իշխանությանը մեղադրում են «պուդրա-պամադա» իրավիճակի համար, թավիշի համար։ Դիտարկմանը, որ ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վարչապետի հրաժարականն է պահանջում, հայտարարում է, որ նման պահանջ կա, Սանդիկովը չի համաձայնում։ Ասում է՝ անձամբ է շփվում տարբեր կառույցների հետ և ունի հակառակ տպավորությունը։ Հարցին՝ Վլադիմիր Պուտինը այսօր սատարո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, դրական պատասխան է տալիս։