Հայրենիքի փրկության շարժման անդամները շարունակում են բողոքի ակցիաներով պահանջել Փաշինյանի հրաժարականը: Նրանք հույս ունեն, որ Հայաստանում բնակվող յուրաքանչյուր երիտասարդ իր ներդրումն կունենա հայրենիքի փրկության համար, այդ պատճառով էլ երթ են սկսում Երևանի բոլոր համալսարաններով։
Այս պահին անհնազանդության երթի մասնակիցները ԵՊՀ շենքի դիմաց դիմում են ուսանողությանը՝ միանալու անհնազանդության ակցիային, ինչն ուղեկցվում էր՝ «ուսանող, միացիր», «հողատու, հեռացիր»։ Ցուցարարները մտան Երևանի պետական համալսարան։









































