Tuesday, 14 05 2024
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

Չեխիայում կասկածում են, որ երկրում կորոնավիրուսի հարավաֆրիկյան մուտացիա է հայտնվել

Չեխիայի Ազգային ռեֆերենցիոն լաբորատորիայի (ԱՌԼ) փորձագետները փետրվարի 23-ին հետազոտությունների համար ստացել են կորոնավիրուսի «հարավաֆրիկյան մուտացիայի» երկու ենթադրյալ նմուշ, որը կարող էր հանրապետությունում հայտնվել արտասահմանից: Այդ մասին լրագրողներին հայտնել է Առողջապահության պետական ինստիտուտի ներկայացուցիչ Կլարա Դոլակովան:

«Առայժմ ԱՌԼ-ն չի հաստատել մեզ մոտ կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» հիմնամանրէի հայտնվելը: Առկա է երկու նմուշների առկայության մասին տեղեկատվություն, որոնցից մեկը պատրաստվել է հետազոտության, իսկ երկրորդը հետազոտության համար չի համապատասխանում RNA-ի ցածր խտության պատճառով: Երկու դեպքում էր կասկածն ընկնում է արտասահմանից ներթափանցման վրա»,-ասել է Դոլակովան:

Նրա խոսքով՝ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության եվրոպական կենտրոնը (ECDC) առողջապահության ազգային մարմիններին արդեն նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի մուտացված տարբերակների մեծ աճ է տեղի ունեցել ամբողջ Եվրոպայում:

Բացի դրանից՝ բրիտանացի բժիշկների ուսումնասիրությունների համաձայն, որը հրապարակվել է New England Journal of Medicine ամսագրում, կորոնավիրուսի «հարավաֆրիկյան մուտացիան» կարող է երկու երրորդով նվազեցնել պատվաստանյութերի, մասնավորապես, Pfizer/BioNTech պատրաստուկի արդյունավետությունը: Դրա հետ կապված՝ այդ ֆիրմաների փորձագետները, ԶԼՄ-ների տվյալներով, իբր պատրաստ են թեստավորել իրենց պատվաստանյութի նոր տարբերակը:

Չեխիայում այժմ ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրէն, որը գերակշռող է դարձել հանրապետության արևմտյան շրջաններում: Հիվանդների թիվը այստեղ 3-4 անգամ գերակշռում է երկրի միջին ցուցանիշներին: Հեբ և Տախով քաղաքների հիվանդանոցները լեփ-լեցուն են, ինչի կապակցությամբ հիվանդներին ստիպված ուղարկում են 200-300 կիլոմետր դեպի երկրի հարավ-արևելք:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ փետրվարի 22-ին հանրապետությունում գրանցվել է 11 233 կորոնավիրուսով հիվանդ, ինչը 2310-ով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ այդ օրը: Այժմ հիվանդ է 120 823 մարդ: Հոսպիտալացված է 6572 մարդ, որոնցից 1329-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. ծանր հիվանդների թիվը ամենամեծն է համավարակի սկզբից ի վեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում