Ժամկետների մասին լրագրողների հարցին ի պատասխան ԱԳ նախարարը կոչ արեց զինվել համբերությամբ` հավելելով, որ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատում են ոչ միայն հայաստանյան կառույցներն ու միջգերատեսչական հանձնաժողովը, այլև միջազգային գործընկերները։
Պատանդառությունն աստիճանաբար դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար։ Այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը` անդրադառնալով գերիների վերադարձման հարցին։
«Ինչպես և ենթադրում էի` գերիների հայրենադարձման արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը` պատանդառությունը, կամաց–կամաց դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար։ Եվ մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ պատանդառության քաղաքականությունից և անհապաղ դրական լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին»,– ասաց նա։