Հայաստանում գնալով տարածվում է fastfood-ը։ Ավելանում են fastfood-ի կետերը, ինչը վկայում է դրանց աճող պահանջարկի մասին։ Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում ևս արագ սնունդ ընդունելը պայմանավորված է ժամանակ և փող խնայելու ցանկությամբ։ Ամբողջ աշխարհում խոսվում է մարդու առողջության վրա արագ սննդի ունեցած վնասների մասին։ Սակայն իրականում, ըստ դիետոլոգների, արագ սնունդը վտանգավոր է ոչ միայն իր բաղադրության, այլև գրեթե միշտ գազավորված խմիչքների հետ ընդունելու պատճառով։
Այն, որ fastfood-ի շատ օգտագործման մեծագույն վնասը ճարպակալումն է, հայտնի փաստ է։ Տարօրինակ չէ, որ ճարպակալությամբ հարուցված մահեր ամենաշատը գրանցվում են ԱՄՆ-ում։ Երեք ամերիկացիներից երկուսը քաշի ավելցուկ ունեն։ Կանխատեսումների համաձայն՝ մինչ 2020 թ. այս ցուցանիշը ավելի վատ կլինի՝ 4 ամերիկացիներից 3-ը կլինեն գեր։
Արագ սննդի սովորական միջին չափաբաժինը պարունակում է մոտ 1000 կալորիա։ Իսկ բժիշկները խորհուրդ են տալիս ընդունել 2000 կալորիա ամեն ուտելուց։ Հարց է առաջանում՝ եթե fastfood-ը պակաս սննդարար է, քան անհրաժեշտ է, ինչո՞ւ է այն այդքան տարածված։
Պատճառը, թերևս, դրա մեծ չափսն է. մարդիկ մտածում են, թե շատ են կերել և կշտացել են։ Սակայն նույնիսկ մեծ չափաբաժին fastfood ուտելուց հետո մարդը սովածանում է շատ արագ։











































