Քիմ Քարդաշյանի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, այսօր կդառնար 78 տարեկան: Քիմը հոր ծննդյան օրվա կապակցությամբ գրառում է կատարել «Ինստագրամում»՝ նշելով, որ հոր ծնունդը ինքը նշում է ամեն օր, բայց այսօր՝ առավել ևս:
«Շնորհավոր ծնունդդ, հայրիկ: Ես տոնում եմ այն ամեն օր, բայց այսօր՝ առավել ևս: Քեզ ասելու շատ բան ունեմ: Ես զանգահարեցի քո բջջայինին՝ պարզապես մտածելով՝ արդյոք այս տարի ինչ-որ մեկը կվերցնի՞: Ես իրականում չեմ կարող հավատալ, որ հիշեցի դա: Խնդրում ինձ շուտ այցելիր երազում: Նաև կարո՞ղ ես, խնդրում եմ, որևէ նշան ուղարկել այն խորհրդանիշների՝ թռչունների տեսքով, որոնց մասին միշտ խոսել ենք: Ես պարազապես շատ եմ կարոտում քեզ»,- գրել է հեռուստաաստղը:
Նա նաև հրապարակել է լուսանկարներ ընտանեկան արխիվից, որոնցում հոր և ընտանիքի մյուս անդամների հետ է:













































