Tuesday, 14 05 2024
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում

Մոսկվան ցանկանում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում, լրջորեն պետք է մտածենք՝ ՌԴ-ն Թուրքիայի փոխարեն հավատարիմ կլինի՞ մեզ

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի»-ին, որում խոսել է Գյումրիի ռազմաբազայի մի մասը երկրի արևելքում վերատեղակայելու մասին։ Պատասխանելով ռազմաբազայի վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը միշտ էլ եղել է օրակարգում, և հայկական կողմը միշտ էլ դրանում շահագրգռված է եղել թեկուզ այն պարզ պատճառով, որ ռազմակայանն ամբողջ կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈՒ միացյալ զորամիավորման մեջ։ «Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը այնքան էլ չկա, և հետո՝ այս պահին մեր պետությունների միջև գոյություն ունեցող նորմատիվ իրավական հիմքը որոշում է միայն մեկ ռուսական ռազմակայանի կարգավիճակը և կանոնակարգում է միայն դրա գործունեությունը: Ավելի ճիշտ է, թերևս, խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին Հայաստանի արևելյան ուղղությամբ, և այդ համատեքստում հարցի համապատասխան համատեղ մշակում ընթանում է»,- ասել է նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ լավ կլիներ, որ Վաղարշակ Հարությունյանը նախևառաջ բացատրեր, թե որոնք են այդ շահագրգռվածության հիմքերը և ինչ են տալու մեզ: «Երկրորդը՝ մենք այդ մասին պետք է իմանայինք ոչ թե Ռուսաստանի պետական լրատվամիջոցներով, այլ դրան պետք է նախորդեր քննարկում Հայաստանում կամ տեղեկատվություն հայկական լրատվամիջոցներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ անհասկանալի է, թե ինչ են ուզում անել արևելքում Գյումրու ռազմաբազայի կոնտինգենտով. «Այն ենթադրաբար պետք է տեղակայվի այնտեղ, որտեղ երրորդ բանակային կորպուսն է։ Ինչ պետք է անի այդ կոնտինգենտը, որը չի կարող անել երրորդ բանակային կորպուսը»։

Մեր հարցին՝ արդյոք սա բխո՞ւմ է նոյեմբերի 9-ի համաձայնագրի տրամաբանությունից, քաղաքագետը պատասխանեց. «Ես կապ չեմ տեսնում։ Ավելին՝ ես տեսնում եմ միտում, որ Ռուսաստանն է ցանկանում Հայաստանում ընդլայնել իր ներկայությունը տարածաշրջանում իր գործընթացներն առաջ տանելու համար։ Մասնավորապես՝ ինտենսիվ դիվանագիտական գործընթաց է տեղի ունենում ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից՝ կապված Իրանի հետ։ Տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Սիրիայի ու Իրաքի սահմանագոտում ռազմաբազա հիմնել։ Կա նաև տեղեկատվություն, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն էլ խստացվելու միտում ունեն։ Այս կոնտեքստում հարցեր են առաջանում, թե ինչու է ռուսական ռազմական ներկայությունը Հայասատնում մեծանում։ Իսկ ո՞վ է ասել, որ մենք շահագրգռված ենք այդ հարցում։ Լավ կլիներ, որ այդ շահագրգռվածության իմաստը բացատրվեր հայ հանրությանը հայկական լրատվամիջոցներով»,- եզրափակեց նա։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ այն, որ Հայաստանը անվտանգային լրացուցիչ միջոցների ու երաշխիքների, ուժի անհրաժեշտություն ունի հատկապես պատերազմից հետո՝ երկրորդ կարծիք լինել չի կարող: «Բայց եթե մենք խոսում ենք ռուսական ռազմական ներկայության ընդլայնման մասին, հարցը հետևյալն է՝ խորքային, նպատակային, ռազմական տրամաբանության առումով այդ ռազմական ներկայությունն ինչի՞ վրա է հիմնվում իրական քաղաքականության ռեժիմում։ Հիմնվում է հայ-ռուսական դաշնակցային պայմանագրի, դրա բովանդակության, դրա վրա կառուցված իրական քաղաքականությա՞ն վրա, թե՞ ռուս-թուրքական հայտնի պայմանագրի հիման վրա, որի հարյուրերոդ տարին է լրանում, և որը մեծ հաշվով հայկական սուբյեկտությունը չեզոքացնելու պայմանագիր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ եթե մենք գործ ունենք ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանության հետ, իսկ գոնե առայժմ ռուսական քաղաքականությունը հենց դա է ցույց տալիս, և մենք ցավալիորեն դա տեսանք նաև արցախյան պատերազմի ընթացքում, ապա այստեղ Ռուսաստանը վաղուց գնում է Թուրքիային տարբեր զիջումներով սիրաշահելու ճանապարհով. «Նաև խոշոր հաշվով անկարող լինելով՝ Թուրքիայի հետ ռեգիոնալ դիմակայության մեջ մտնելով ռազմական իմաստով մի շարք պատճառներով, այդ թվում և այն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Եվ հիմա այս իրավիճակում մենք ունենք ակնկալիք ու անհրաժեշտություն հավելյալ ռազմական աջակցության ու անվտանգային գործընկերության, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դա թղթի վրա այդպես է, բայց գործնականում կա մի իրավիճակ, երբ առանցքային հարցերում այդպես չլինի ու իրական քաղաքականությունը լինի բոլորովին այլ տրամաբանությամբ։ Սա պարզելու անհրաժեշտություն կա, երբ խոսում ենք հայ-ռուսական ռազմական գործընկերության ապագայի մասին»։

Բադալյանի կարծիքով՝ եթե ռուսները շարունակում են հավատարիմ մնալ Թուրքիայի հետ պայմանագրին, ապա նրանց ռազմական ներկայությունը կարող է անհրաժեշտության դեպքում ապահովել Հայաստանի հաշվին որևէ նոր զիջում. «Այդ հարցի պատասխանն է, որ մենք պետք է ստանանք։ Մեզ համար, հայկական պետականության անվտանգության կոնցեպտի տեսանկյունից յուրաքանչյուր գյուղ, սահմանային յուրաքանչյուր հատված ունի կենսական նշանակություն։ Ռուսական պետականության անվտանգային կոնցեպտի տեսանկյունից հայկական մեկ գյուղը, անգամ մեկ քաղաքը կարող է չունենալ այդպիսի նշանակություն։ Եվ երբ իրավիճակը հանգի այդպիսի ծայրահեղ մոտեցումների, մենք չենք կարող կանխատեսել, թե Ռուսաստանը ինչքան արդյունավետ կիրականացնի իր անվտանգային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Մենք ունենք պատմական վատ նախադեպեր։ Որքան էլ Մոսկվան փորձի իր վարքագիծը հիմնավորել միջազգային իրավունքի նորմերով, միևնույն է, կա փաստ՝ Հայաստանը, ունենալով իբրև թե հզոր ռեգիոնալ անվտանգային դաշնակից, կրել է ծանր պարտություն։ Եվ այդ դաշնակիցն ընդամենը եկել ու եռակողմ համաձայնագրով ամրագրել է այդ պարտությունը։ Այդ հանգամանքը մեզ ստիպում է խորհել ու Ռուսաստանի հետ ռազմական ապագան դիտարկելիս լրջորեն մտածել այդ հարցերի մասին՝ իրական քաղաքականության ռեժիմում ո՞ւմ հետ պայմանագրային հավատարմության վրա է Ռուսաստանը կառուցում իր քաղաքականությունը՝ Հայաստանի՞, թե՞ Թուրքիայի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում