Ամերիկացի նկարիչ Ջերի Քիսելը ստեղծել է կոմիքսներից կազմված մի նովել, որը պատմում է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանության մասին: Կոմիքսը ստացել է «Գաղտնաբառը՝ Ջերոնիմո», քանի որ «Ջերոնիմո» կոդն օգտագործվել է Բեն Լադենի դեմ օպերացիայի ժամանակ՝ որպես նրան վերացնելու գաղտնաբառ: Կոմիքսը վաճառքի կհանվի արդեն այս տավա սեպտեմբերի 6-ին՝ Բեն Լադենի կողմից կազմակերպված ահաբեկչությունների տասնամյակի նախօրեին:
Կոմիքսները ստեղծվել են թոշակի գնացած ծովային հետևակային Դեյլ Դայի կողմից գրված նովելի հիման վրա: Դայը բազմաթիվ անգամ հանդես է եկել որպես խորհրդատու հոլիվուդյան ֆիլմերը նկարահանելիս: Նա, մասնավորապես, աշխատել է «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմում: